Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/37

Այս էջը սրբագրված է

14. ՎԵՆԵՏԻԿ

Ծավի՛ Վենետիկ, փառապա՜նծ Տիկին,
Զոր Իտաչիան գինիով սընույց,
Եվ Արևելքն իր զարդերով անգին,
Պըճնեց վեհ. ճակատդ ու ոտքերըդ լույծ։

5 Ադրիականին բամբիշն ես հավետ,
Զարդարված՝ ջուրե ժապավեններով,
Լիտոյի արևն, ելլելով ծոցեդ,
Թագ կըլլա գըլխուդ և կընկըղմի ծով։

Կը հեղու երկինքն, իբրև սիրահար,
10 Աստղե՞ր գըրկիդ մեջ, աստղեր մազերուդ,
Ծովն առջևդ սըփռե՜ր է գորգ ու գոհար․
Զույգ կապույտի մեջ Երա՜զ մ՛ես կապույտ։

Կըռթնած՝ բարձերուն վըրա փըրփուրե՝
Որքա՜ն թովիչ ես, երգն աչքերուն լուրթ
15 Երբ որ կունկընդրես, ո՜վ Քաղաք ջուրե,
Ո՛վ Լափյուրինթոս քայլերու պանդուխտ։

Ունիս ճամբաներ նեղ ու օձհոլով,
Կեսը սալաքար, և կեսր ալիք.
Հոն կըրնանք, ընկերս ու ես, խոսելով
20 Երթալ, ես՝ ոտքով, նավակի մեջ՝ ինք։

Անիվն անոնց մեջ ակոս տողած չէ.
Եվ ոչ ալ պայտն հուր կայծեր սերմանած.
Ձըկնորսին սանդա՛լն հըզոր կը հընչե
Հո՞ն, ուր ճեմեց Տոժն օր մը սիգընթաց