Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/389

Այս էջը սրբագրված է

Կալեն կապան՝ ցորենաբարձ]
Սայլեր, սայլեր անծայրածիր
Ջաղացքներուն ճերմակ ճամբեն
Աղոնն իրենց քեզ կը բերեն
Է՜յ աղորիք, դարձի՛ր, դարձի՛ր։
[Ցորենն ահա վար կը հոսի
Մութ պորտին մեջ երկաններուղ]
Ցորեններ թող ալյուր ըլլան
Մութ պորտին մեջ երկաններուն՝
Որոնք բռնված տենդով մ՝անհուն
[Կը կրծեն զիրար ու հիռ]
Կը մըռընչեն]
Կը մըռրլտան ու հիռ կու գան

Ցորեններ թող ըլլան փոշի
Զիրար պըրկող քաքերուն տակ.
Զիրար կրծող ժայռերուն տակ
Ցորեններ թող ըլլան նաշիհ։

Մինչև լեցվին շարան շարան
[Լույս հեղեղով պարկերն ամեն]
[Պարկերն ամեն լույս հեղեղով
Ճերմակ ու զով պարկերն ամեն]
[Սայլերն ուրախ ճռինչով, նորեն
Ոսկին թողած լույսով դառնան]
Ու սայլերն ալ ճըռվողելեն
Ոսկին թողած լույով դառնան.
Է՜յ աղորիք, դարձի՛ր, դարձի՛ր։