Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/39

Այս էջը սրբագրված է

Սուրբ Մարկո՜սն ահա, թանգարան անհուն
Գեղարվհստներու, բրածո սուրբերու.
55 Անոր կիր պալատն ահա Տոժերուն.
Խորանը գահեն քայլ մըն է հեռու։

Ահա Փիոմպիններն՝ որոնց տակ հավետ
Այսօր կը մընչեն տատրակնե՛ր հըլու.
Երնե՜կ քեզ անկմանդ մեջ իսկ, ով Վենետ,
60 Բանտերդ են փոխված թըռչնո բույներու։

Եվ ա՛յլ տաճարներ, ա՜յլ ապարանքներ,
Կոթողներ կրոնքիդ, հանճարիդ հըսկա.
Ալիքներ անոնց առջև կերգեն դեռ
Փառքդ անցյալ գըրված ծովերուն վրա։

65 Ու Հառաչանքի կամ արջն ավասիկ,
Կամուրջն՝ որուն վրա, իրիկն ադեմին,
Երգը լըսեցի Հուրերուն հեզիկ՝
Երբ կու գար աչքերս համբուրել քամին։

Կանգնած՝ արևուն առջև մայրամուտ՝
70 Սերտեցի գույներ, շողեր մեդմընթաց.
Քու երկընքիդ մեջ և քու շուքերուդ
Հոգիս նըկարչի վըրձին մ՛էր գըտած,

Ո՜րքան ալիքներ, ալիքներ լաժվա՜րդ,
Ալիքներ նարի՜նջ, հակի՜նթ ալիքներ...
75 Ո՜վ Վենետիկդ իմ, Լըճակրդ զըվարթ
Թիցիանոյի երանգապնակն էր։

Պիտի քընարս իմ քեզ հիշե հավետ,
Քու փառքըդ մուրճի, փառքըդ վըրձինի,
Պիտի հիշե և՜ խուցն այն տըխրավետ
80 Կանանչ ջրանցին վրա սուրբ Գարմինիի։