Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/398

Այս էջը սրբագրված է

Քանի որ բանաստեղծությունների ինքնագրերը, մեկ—երկու բացատրությամբ, պահվում են ԳԱԹ—ի Դ. Վարուժանի արխիվում, ապա ծանոթագրությունները չծանրաբեռնելու համար նշվում է սոսկ համարը։ Իսկ մնացյալ դեպքերում կնշվի համապատասխան ֆոնդը։ Կրկնություններից խուսափելու համար տրվում է միայն ժողովածուի կամ պարբերականի անունը։


ՀԵԹԱՆՈՍ ԵՐԳԵՐ

Դ. Վարուժանի «Հեթանոս երգեր» բանաստևղծությունների Ժողովածուն բաղկացած է «հեթանոս երգեր» և «Գողգոթայի ծաղիկներ» շարքերից։

Թեև Ժողովածուն թվապրված է 1909—1912, որ նշանակում է, թե բանաստեղծությունները այդ տարիների ստեղծագործական արգասիք են, սակայն այդտեղ զետեղվել են Նաև ավելի վաղ շրջանում որված այնպիսի գործեր, ինչպես «Աստծու լացը», «Առաջին մեղքը», «»Խեղդված միջատը», «Լքում» և այլն։

«Հեթանոս երգերի» միտքը բանաստեղծին զրաղեցրել է դեռևս 1998-ին։ Նույն թվականի հունվարին Ա. Չոպանյանին ուղղած նամակում Վարուժանը գրում է. «Հեթանոս կյանքը օրեօր զիս կգրավե. եթե այսօր կարելի ըլլար կրոնքս կփոխեի և սիրով կընդգրկեի բանաստեղծական հեթանոսությունը» («Նամականի», էջ 131)։ Չանցած երկու ամիս, մարտի 13-ի նամակում ավելացնում է, «Նոր բան մը չունիմ։ Մտքիս մեջ քանի մը քերթողական ծրագիրներ կան զոր երգելու համար ազատ ժամանակ մը միայն կարևոր է ինծի։ Ապրիլը ընդհանրապես իմ բարեգութ ամիսս եղած է — տեսնենք» («Նամականի», Էջ 133)։ Գրողը նույն թվականի մայիսի 25-ին Ա․ Չոպանյանին կրկին հայտնում Է, «Եթե մեկենաս մը գտնեմ, կուզեմ շքեղ հատորով մը վերջ դնել հայրենասիրական քերթվածներուս։ Արդեն ծրագիր գրած եմ բանաստեղծությանց ուրիշ շարքի մը, բոլորովին մտերմական և ապրված, որոնցմե ժամանակին մերթ ընդ մերթ «Անահիտին» նմուշներ կղրկեմ, («Նամականի», էջ 138)։ 1908 թ. հոկտեմբերի 4-ի նամակում Վարուժանը դարձյալ գրում է, «...Պիտի սկսեմ ասկե վերջ լոկ կյանքե գրել, ահագին հեղեղ մը կա ներսս՝ որ մինչ ցարդ հայրենիքի դիակներով թմբված էր, կարերս փոխելու վրա եմ։ Ձեր աշխատակից քուրմերուն հետ ես ալ պիտի գամ «Անահիտի» բագինին վրա զոհ բերելու՝ սիրտս» (անամականի», էջ 152)։

Ըստ երևույթին բանաստեղծը սկզբնապես նպատակ է ունեցել հեղինակել «Գողգոթայի ծաղիկներ» շարքը։ Դա երևում է Գենտից Դ. Ճիզմեճյանին ուղղած 1908 թ. նոյեմբեր թվակիր նամակից. «Հազիվ այո գիրքս («Ցեղին սիրտը» — Ջ. Մ.) տպվի՝ պիտի ալոիմ պատրաստել «Գողգոթայի ծաղիկներու» շարքը՝ ուր միայն ճշգրիտ կյանքը պիտի վերլուծեմ և երգեմ։ Տոպանյան հույս կուտա, թե Պոլսո մեջ անտիպներս հրատարակել պիտի հաջողցնե միակ Հատորի մը մեջ» («Նամականի», էջ 165)։