Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/399

Այս էջը սրբագրված է

Ուշագրավ է նաև, որ 1909 թ. ապրիլի 2-ին, Գենտից պատասխանելով Թեոդիկի հարցմանը, Վարուժանը հաղորդում է. «.․.Հիմա նոր հատոր մը պատրաստելու ձեռնարկած եմ զուտ ապրված կյանքե, քիչ մը ավելի վերլուծող, ավելի խորիմաստ, և հոգեբանական երգերով: Հայրենասիրական նորուս խմորը ավյունովս և զուտ կրակով շաղված եմ. ան՝ ժողովուրդին զանգվածին համար եղավ. massa-ին ուզեցի խոսիլ։ Այս պատրաստենք նոր հատորս կուզեմ որ հոգվույս մտերիմ հույզերը բացատրե. սրտի ծյուրումը, ջիղերու կծկումը, ինծի իսկ անծանոթ տրտում փղձկումները, և այն ապարաթույր ձանձրույթը, որ սիրո Ժամերուն մեջ, ժամանակը սպաննել ուզելով զայն ամելի կսնուցանե, և այն հուսահատությունը, որ իմ գոյությունս իսկ ստեպ ինծի ծաղրելի կդարձնե: Այս բոլոր հույզերը՝ զոր կերևակայեմ, թե ամեն դյուրազգաց մարդ էակ ունեցած պիտի ըլլա, պիտի կազմեն մեկ կարևոր մասը այդ հատորին։ Ա՜հ, որքա՜ն պիտի ուզեի Մարդ Էակին դիրքը («նամականի»), Էջ 172—173):

1910 թ, սկզբին Վարուժանը արդեն վերջնականապես որոշում է նոր շարքը անվանել «Հեթանոս երգեր»։ Փետրվարին Ա. Չոպանյանին հղած նամակում բանաստեղծը գրում է. «Այլևս կպատրաստվեմ ապրված կյանքեն միայն գրել և հյուսել նոր քերթվածներ՝ անվերապահ արվեստով մը՝ որոնք պիտի կազմեն «Հեթանոս երգերուն» մասը» («Նամականի», էջ 183)։ Իսկ ավելի ուշ, հուլիսի 27-ին Սեբաստիայից Մերուժան Պարսամյանին գրում է. «Գավառի գարունը ներշնչումներ կրնա տալ բայց դժբախտաբար խիստ զբաղված եմ դպրոցի գործերով և հասարակական կյանքով. հազիվ ազատ ժամանակ կգտնեմ «Հեթանոս երգերը» սկսելու, թեպետև այստեղ ժողովուրդը չափազանց նախապաշարյալ է և չի կրնար տանել այդպիսի երգեր» («Նամականի», էջ 184)։

1912 թ. օգոստոսին Դ. Վարուժանը Սեբաստիայից գնում է Կ․ Պոլիս՝ անձամր հետևելու «Հեթանոս երգերի» հրատարակությանը։ Սեբաստիայի «Հող-Դար» շաբաթաթերթի խմբագրությունը հաղորղում է. «Այս պահուս մեր ամենասիրելի մտերիմը՝ Անզուգականն Վարուժան Պոլիս կը գտնվի ու կը հսկե իր սքանչելի մեկ երկին տպագրությանը, Հեթանոս երգերուն: Երջանկություն մը, հպարտություն մըն է մեզի ծանոթացնել թե՝ Վարուժանի անստգյուտ տաղանդին վրա հիացող՝ ռուսահայ հարուստ մտավորական մը վրան առած է անոր հրատարակությանը բեռը ու ասիկա կրկնապես հրճվանք կառթե մեզի, քանի որ Հող-Դար միջոց մը եղավ զանոնք իրարու հետ հարաբեոության գնող։

Վարուժանի հանդեպ ցույց տրված այս գնահատությունը նյութականեն շատ բարձր նշանակություն մունի ու կը շնորհավորենք ռուսահայ մեր բարեկամը» («Հող-Դար», Բ տարի, 1912, օգոստ. 18, № 23, Էջ 109)։

«Հեթանոս երգեր» գրքի տպագրության ծախսերը հոգում է նորնախիջևանցի Հովհաննես Պալյանը, որին էլ հեղինակը ձոնել է «Մատյանն ահա» բանաստեղծությունը։ Դա հաստատվում է «Բյուզանդիոն» թերթի հետևյալ