Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/40

Այս էջը սրբագրված է

Իր պատուհանին ձողերուն առջև
էր՝ որ ես լացի, նայելով լուսնին,
Կամքըս բանտարկված։ Հոն սիրտս հևիհև
Ըմպեց հեռացող երգը ձըկնորսին։

85 Դարձյալ անկից էր՝ որ ես առջի հեղ
Տեսա Լինտան, կույսն ատամներով բրինձ,
Որ նըստած իր հոր նավակին մեջտեղ
Կը հյուսեր ուռկան մ՛ու կը ժըպտեր ինձ...