Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/401

Այս էջը սրբագրված է

Գոլիանճյան, Բնազդի աստվածացումը, Դ. Վարուժանի «Հեթանոս երգերու» հրատարակության առթիվ, «Հայ գրականություն», Զմյուռնիա, 1913, № 9, էջ 21։ Գ․ Մխիթարյան, Հաճույքի. երազի և տառապանքի երգիչը (Հեթանոս երգեր), «Երկունք», Կ. Պոլիս, 1914, № 12, Էջ 278 — 283։ Հակոբ Քյուֆենյան (Օշական), Մեր բանաստեղծները. Դ. Վարուժանի «Հեթանոս երզերը», «Հայ գրականություն», 1914, № 1 — 3 և այլն)։

Սակայն եղել են նաև խիստ քննադատական ելույթներ։ Բանաստեղծի դեմ ուժեղ հարձակումներ է գործել հայ կաթոլիկե պատրիարքարանի «Կաթողիկե Արձագանք» շաբաթաթերթը։ Նրա մի քանի համարներում (1913, №№ 90, 92, 100, 123, 1914, № 129) հաջորդարար լույս են տեսել թույնով և լուտանքով լեցուն հոդվածներ «Հեթանոս երգեր» գրքի և նրա հեղինակի վերաբերյալ։ Թերթը, օրինակ, զրում էր, «...Անշուշտ մարդասպան է այդպիսի հեղինակ մը։ Աղետ մըն է, ոճիր մըն Է այդ գիրքը»։ Նա հարձակվում էր «Նավաասրդյան» բանաստեղծության վրա՝ «Ապաքեն Նավասարդյան առաջին էջեն իսկ կը բուրե անաստված ու կռապաշտ հեթանոսության դժոխաբույր գարշելի խունկը»։

Կաթոլիկ հայրերին արժանի պատասխան տվեց Երվանդ Օտյանը։ «Մանանա» պարբերականի 1914 թ, № 9-ում տպագրված «Ռոտեն կգայթակղի» պամֆլետում երգիծաբանը «Կաթողիկե արձագանքը» ցավագարներու պաշտոնական որդան անվանելով, զարմանք հայտնեց, թե ինչո՞ւ պարբերականի նույն համարում զետեղված «Իղձ առ Մարիամ» ոտանավորը բարոյական, վեհաշուք և շքեղ, իսկ «Նավասարդյանը» անբարոյական Է համարվում։ «Եթե Դ. Վարուժան, — ասում Է նա, — իր նուռ բաժակը փոխանակ դեպի Անահիտի ծիծերը բարձրացնելու, Սուրբ Մարիս-մին ծիծերուն բարձրացներ, թերևս «Կաթողիկե Արձապանքի» հոդվածագիրը առաջարկեր այդ տողերը եկեղեցիներուն մեջ կարդալու, ինչպես երգ երգոցը, որուն մեջ ալ փառաբանված ծիծեր կան» (Ե․ Օտյան, Երկեր, Երևան, 1956, էջ 745)։

Արևելահայ մտավորականներից ոմանք ևս խորը չընկալելով Վարուժանի արվեստի մեծությունը, հեթանոսության նրա ըմբռնումը, նախապես հեշտ չկողմնորոշվեցին և բացասական կարծիքներ արտահայտեցին (տե՛ս «Ո՜վ Լալագե» բանաստեղծության ծանոթագրությունը)։ Հ. Սուրխաթյանը նախապես «Սեռական էքստաղից դեպի լքումն ու հուսահատությունը» հոդվածում («Մշակ», 1912, № 52) անելով սխալ ընդհանրացումներ, հետագայում «Գրական գոհարներ» Ժողովածուում (Երևան, 1922) զետեղեց «Հարճը» պոեմը և մի քանի բանաստեղծություններ։


1. ԳԵՂԵՑԿՈԻԹՅԱՆ ԱՐՁԱՆԻՆ

(Էջ 7)

Ինքնագիրը՝ № 15ա, Էջ 1, ուր խորագրված է՝ «Գեգեցկության արձանը»:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Շանթ», Կ. Պոլիս, 1911. № 4. էջ 51։