Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/403

Այս էջը սրբագրված է

3. ԵՐԵՔ ՔՈՒՅՐԵՐ

(Էջ 12)

Ինքնագիրը՝ № 15 գ, էջ 1։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Հայ գրականության», Զմյուռնիա, 1911, № 6, էջ 7։

7 ...Հիմեն — Ըստ Հունական դիցաբանության՝ ամուսնության աստվածը, ընտանեկան առագաստի հովանավորը։

9. ...Աստցիկ — Հայ դիցաբանության մեջ՝ սիրո և գեղեցկության աստվածուհին։ Աստղիկին Նվիրված տոնը կոչվում էր վարդավառ և մեծ հանդիսավրությամբ Նշվում հուլիսի (Նավասարդ) կեսերին։

11. ...Զես — Հունական աստվածների հայրը։ Ըստ դիցաբանութեան՝ արարիչը Երկրի և երկնքի։

13․ Գահինի վըրա Արտաշեսի — Նկատի ունի հայոց Արտաշես Ա թագավորին (մ. թ․ ա. 189—160), որին իր նվաճումների համար հաճախ կոչել են աշխարհակալ։


4. ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ

(էջ 13)

Ինքնագիրը՝ № 15դ, ուր վերնագրված Է՝ «Հեթանոս երազ» և թվագրված՝ 1 ապրի), 1910, Սեբաստիա:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Մեր տարեցույցը», Կ. Պպիս, 19111 Բ տարի, Էջ 94 — 96։


5. ԿՂԵՈՊԱՏՐԱ

(էջ 16)

Ինքնագիրը հայտնի չէ։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Հայ գրականություն», 1912, № 8, էջ 12։

Կզեոպատրա (Կլեոպատրա) (մ. թ․ ա. 68—30) — Եգիպտական թագուհի, որը հռչակված էր իր գեղեցկությամբ։

1. Կյուդնոսին վրա քարավազ — Կյուդնոսը գետ է Կիլիկիայում։

14․ Ահա Տարսոնը... — Քաղաք Կիլիկիայում։

15. Կուզե Իտալք... — Իտալիա՝ կրճատ։

46. Բաբելոնյան կախ պարտեզ — Նկատի ունի Միջագետքի հնագույն քաղաք Բարելոնի հայտնի կախովի պարտեզները, որոնք հիսուն մետր բարձրությամբ փռված էին բուրգերին և համարվում Էին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։