Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/404

Այս էջը սրբագրված է

Ինքնագիրը հայտնի չէ։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Հեթանոս երդեր», էջ 37։

14. Աստղիկն է նստեր — Աստղիկի մասին տե՛ս «Երեք քույրեր» (№ 3) բանաստեղծության 9-րդ տողի ծանոթագրությունը:


7. Ո՜ ՏԱԼԻԹԱ

(էջ 20)

Ինքնագիրը հայտնի չէ։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Շանթ», 1912, № 14, էջ 226։

2. Կապելադ... — Պանդոկ, գինետուն:

11. Կը ծըծեցնեն Ծերակույտի անդամներ — Ծերակայտ համարվել է ավադների ժողովը, խորհուրդը, որ ղեկավարում էր երկրի գործերը Հին Հունաստանում, Հոոմում և այլուր։


8. ԱԴՈՆԻՍԻ ՄԸ

(Էջ 22)

Ինքնագիրը՝ № 13, էջ 283, ուր թվագրված է՝ 3 մայիս, <19> 09, Կանտ:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Հող—Դար», Սեբաստիա, 1911, մարտի 19, № 17, էջ 1։ Խմբագրությունը բանաստեղծությանը կցել է հետևյալ ծանոթագրությունը. «Ատոնիս՝ հրաշագեղ հույն երիտասարդ մը՝ որուն սիրահարած էր գեղեցկության ու սիրո դիցուհիե Վենյուսը (Աֆրոտեթը)։

Օր մը՝ վարապե մը մահացու կերպով վիրավորվելով՝ աստվածուհին զայն հարսնածաղիկի (Անոմենի) փոխակերպեց, ու Պղատոն՝ խղճալով՝ թույլատրեց իրեն՝ տարվանը վեց ամիսը աշխարհիս վրա անցնելու։

Ատոնիսի ակնարկություն կըլլա գրականության մեջ իբր անթերի առնական գեղեցկության մը մարմնացումին։