Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/405

Այս էջը սրբագրված է

Շեքսպիր սա հնության վրա գրած ունի սքանչելի քերթված մը, Վենյուս Էնտ Ատոնիս, իսկ Վերոնզի Թիթանի պես նկարիչներ նկարած են՝ Վենյուս էնտ Ատոնիոներ, որոնք Մատրիտի թանգարանին մեջ կը մնան» (Էջ 1)։


9. ԱՐԵՎԵԼՅԱՆ ԲԱՂԱՆԻՔ

(է 23)

Ինքնագիրը հայտնի չէ։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Ոստան», 1912, № 5, Էջ 62 — 64, հետևյալ ընծայականով՝ «Նկարիչ բարեկամիս՝ Արսեն Մարկոսյանին» և գրության վայրի նշումով՝ եվգոկիա։

41. Գանովայի Շընորներ — Գանովա Անտոնիո (1757 — 1822), իտալացի հայտնի քանդակագործ։


10. ԳՐԳԱՆՔ

(Էջ 27)

Ինքնագիրը հայտնի չէ։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Ազատամարտ», 1910 (շաբաթաթերթ - հավելված), Կ. Պոլիս, 1910, 24 օգոստոս, № 3, էջ 35։

46․ ...Հիմեն — Տե՛ս «Երեք քույրեր» (№ 3) բանաստեղծության 7-րդ տողի ծանոթագրությունը։


11. Ո՛Վ ԼԱԼԱԳԵ

(Էջ 30)

Պահպանվել Է երկու ինքնագիր՝ № 15ե, Էջ 1—4 և ԳԱԹ, Գ. Լևոնյանի ֆոնդ, № 2370, որոնցում թվադրված է՝ 28 հոկտ. 1910, Սեբաստիա:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Գեղարվեստ», 1911, № 4, Էջ 62։

Շիրվանզագեն այս բանաստեղծության մասին արտահայտվել Է խիստ բացասաբար (տե՛ս «Երկերի ժողովածու», 1962, հ. IX, էջ 475—476)։

Շիրվանզադեի քննադատական այս ելույթին պատասխաներ բանաստեղծ Մերուժան Պարսամյանը, իրավացիորեն նշելով, որ «բանաստեղծության ոգին հավանաբար չէ հասկցված» և համանման մեղադրանքներ ներկավիպասանին (տե՜ս «Շանթ», 1912, № 27, էջ 51)։


12. «ՕՐՀՆՅԱԼ ԵՍ ԴՈԻ Ի ԿԱՆԱՅՍ...»

(էջ 33)

Ինքնագիրը՝ № 13, էջ 264—265, ուր թվագրված է՝ 20 սեպտ, 1907, Դուրին։ Նախապես վերնագրել է՝ «Հղին», «Մայրեզություն»։