Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/406

Այս էջը սրբագրված է

Առաջին անգամ տպագրվել է՝ «Անահիտ», 1908, № 1—4, էջ 40։

Վարուժանը ըանաստեղծությունը ուղարկել է Ա. Չոպանյանին՝ «Անահիտում» տպագրելու։ Վերջինս 1908-ի մարտի 15-ի նամակով հեղինակին հայտնել է իր դիտողությունները։ Ահա այդ նամակը.

«Սիրելի պ. Վարուժան Ստացա ձեր նամակը և քերթվածը։ Զմայլելի կտոր մըն է, մին՝ ձեր ամենեն աղվորներեն։ Մի այն տիտղոսը չեմ սիրեր, հղիճ... լավագույն է ոչինչ դնել կամ միայն «Օրհնյալ ես դու ի կանայս»։ «Ազդրերըդ մերկ համբուրեմ»-ն ալ չեմ սիրեր, բարձր ու ազնիվ SeXUaiite քերթված մըն է ամբողջությունը, ուր այդ «մերկ ազդրերը համբուրեյը» գռեհիկ կիվի ինծի»։ («Նամականի», Էջ 263)։

Բանաստեղծը իր 1908 թ. ապրիլի 1-ի նամակով պատասխանել Է.

«Սիրելի պ․ Չոպանյան,

Ձեր սրտի երկերուն շարքին կսպասեմ։ Երիտասարդ սերունդը Ձեզ Հավետ երիտասարդ պիտի գտնե և հաճույքով պիտի կարդա։ Եթե ամեն գաղափար բառ մունենար՝ պետք էր որ աշխարհիս ամբողջ գրքերը բառարան ըլլային, ճիշտ է — «Հղի» տիտղոսը օտարոտի է և քիչ մըն ալ Հասարակ քերթվածին intime ton-ին համար։ Բառ մը կուզեմ, որ ըլլա ազնիվ և հղիությունը իր active և ամբողջ տևողության մեջ նշանակե։ Այդպես բառ մը չունինք. ես շինել ուզեցի «Մայրեղություն» ձևով. բայց աս ալ լսելիքս չգոհացուց. եթե կուզեր գրեր, եթե ոչ առանց խորագրի — ինձի համար միևնույնն Է։ Ես իմ մտածումիս մեջ գոհ եմ, և ուրիշները այդ աստիճան խղճմտորեն մտածելու անձնանվիրությունը չունին։ Իսկ գալով «ազդրերուն», ես հանղգնությունը կսիրեմ՝ բայց շնորհքը ավելի սիրելուս կընդունիմ «Ձեր ազնիվ դիտողությունն». — լավ է դնել այսպես. —

«Ու ես առջևըդ գորգին վըրա ծընրադիր
Համբուրեմ խաժ երակներն
Այդ ձեռքերուդ՝ որոնցմե լույս կը ծորի,
Մարիա՛մ, տաք շըրթունքներուս տակ կըզգամ
Էակ մ՝որ, լուռ, արյունդ ումպ ումպ կըխըմե.․.»։

(«Նամականի», էջ 137)։

Խորագիրն առնված է Ավետարանից (Ղուկ․ Ա, 42), ուր ասված է. լցաւ Եղիսաբեթ Հոգւով սրբով, եւ ի ձայն բարձր աղաղակեաց եւ տոէ․ Օրհնեալ ես դու ի կանայս, եւ օրհնեալ Է պտուղ որովայնի քոյ. եւ ուստի է ինձ այս՝ զի եկեսցէ մայր Տեառն իմոյ առ իս»։


13. ՀԻՆ ՍԵՐ

(էջ 95)

Պահպանվել Է երկու ինքնագիր՝ № 15զ, Էջ 5—6 և № 13, Էջ 229—323 վերջինս տարբերակ է։