Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/407

Այս էջը սրբագրված է

№ 13 ինքնագրում թվագրված է՝ 1906, սեպտ․ Վենետիկ։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Շանթ», 1912. № 27, էջ 34։


14. ՎԵՆԵՏԻԿ

(էջ 37)

Պահպանվել է երեք ինքնագիր՝ № 13, էջ 270—271, ՄԿ, էջ 62—64 և № 15է 3 թերթ, որոնց վրա նշված են՝ 85—89։ ՄԿ-ում թվագրված է՝ 22 հոկտ. 1904:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Անահիտ», 1909, № 7 — 8, էջ 192:

5 Ադրիականի բամբիշն ես հավետ — Վենետիկը գտնվում է համանուն նեղուցի ափին, Ադրիատիկ ծովում։

7 Լիտոյի արևն Լիտոն կղզի է Վենետիկի արևելյան մասում, Համաշխարհային հռչակված առողջաբան։

16 Ո՛վ Լափյուրինթոս — Վենետիկը ընկած է 118 կղզիների վրա, որոնք միանում են ջրանցքներով ու 400 կամուրջներով։

24 Հո՛ն, ուր ճեմեց Տոժն...— Տոժ (Դոժ) Միջնադարյան Վենետիկում և ճենովայում հասարակապետության նախագահը։

53 Սուրբ Մարկոսն... — Վենետիկի հնգագմբեթ մայր տաճարը, կառուցվել է 829 — 832 թթ.։

57 Ահա Փիոմպիններն... — Նկատի ունի Փիոմպիի միջնադարյան դբսական պալատները։

65 Ու Հառաչանքի կամուրջն ավասիկ — Վենետիկի նշանավոր կամուրջներից մեկը, որի վրա միջնադարում կտրում էին դատապարտվածների գլուխները։

76 Թիցիանոյի... — (Տիցիան) Վեչելլիո (1477—1376), իտալացի հռչակավոր նկարիչ։

80 ...Գարմինի — Փողոց Վենետիկում, ուր գտնվում է Մուրատ — Ռափայելյան վարժարանը։

86 Տեսա Լինաան, կույսն ատամներով բրինձ — Վարուժանի աշակերտներից մեկը՝ Լևոն Փոթուգյանը պատմում է. «Օր մը չարաճճի ընկերներես մին կը հարցներ իրեն, թե ի՞նչ ըսել էր «Լինտան»։ Վարուժան չհասկցավ։ Այն ատեն ես կրկնեցի իր սա տողերը՝ «Լինտան ատամներով բրինձ»։

«Ինչ պիտի ընեք, — ըսավ, — աղջիկ մըն է»։

«Նանավասարդ», Բուխարեստ, 1924, Ա հատոր, Ժ-Ժբ պրակ, էջ 293)։


15. ԱՌԱՋԻՆ ՄԵՂՔԸ

(Էջ 41)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ № 13, էջ 233—236 և № 15ը, էջ 1 — 4: Վերջինս վերնագրված է՝ «Խորոպաբեկը»: