Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/408

Այս էջը սրբագրված է

№ 13 ինքնագրում թվագրված է՝ 20 հոկտ. 1906. Կանտ:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Անահիտ», 1907, № 1 — 2, էջ 22 — 23:

21 Եհովային ... — (Յահվե) Հուդայության գերագույն աստվածը։ Համարվել է (XI դ. մ. թ. ա.) բոլոր ցեղերի աստվածը։ Պատկերել է առյուծի, ցուլի ապա՝ մարդու կերպարանքով:


16. ԱՆԱՀԻՏ

(էջ 44)

Ինքնագիրը՝ № 15թ, էջ 1—3:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Շանթ», 1913, № 34. էջ 164։

Անահիտ — Պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում նաև պատերազմի աստվածուհին հայ դիցաբանության մեջ։ Անահիտին անվանել են «Սնուցող մայր», «Ոսկեմայր», «Ոսկեմարան», «Ոսկեծղի» Անահիտի անունով էր կոչվում մեր հեթանոսական տոմարի ամիսների 19-րդ օրը։

6 Եվ Վահագնի... — Հայոց առասպելաբանութեան մեջ՝ ամպրոպի ու կրակի աստվածը։

11 Ծիծերըդ՝ վինը Վրույրին — Վրույրը հայ հեթանոսական շրջանի բանաստեղծ է, ըստ պատմիչների՝ Արտաշես 11-ի որդին:

40 Մեհյանըդ իսկ Քերսոնեսի ափունքին — Քերսոնեսը կղզի է Ադրիատիկ ծովում, հարավսլավական ափի մոտ։


17. ԱԿԱՆՋՆԵՐՈԻՆ

(էջ 46)

Ինքնագիրը հայտնի չէ։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Շանթ», 1912, № 31, էջ 106։


18. ՍԱԴՈԻՌՆԱԿԱՆ (էջ 48) Ինքնագիրը՝ № 16Ժ, Էջ 1 — 3:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Շանթ», Կ. Պոլիս, 1912, № 18, Էջ 281։

«Հեթանոս երգերում» տպագրված Է.

56 Հըրաբորբոք կապին վըրա մայթերուն։

Ըստ ինքնագրի ուղղված է՝ կուպրին:

Սադուռն — Երջանկության և ուրախության բաշխիչը հունական դիցարանում: Սադուռնը մարդկանց սովորեցրեց երկրագործությունը։