Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/412

Այս էջը սրբագրված է

24 Բագոս... — (Բաքոս) Գինու և խրախճանքի աստվածը հին հռոմեական դիցարանում։

28 Հոն են ճորտերը Այունյաց գավառներուն․․․ — Սյունիք, հին Հայաստանի գավառներից մեկը, որի մեջ մտնում էին այժմյան Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Սևանի ավազանը։

31 Հոն կան նաև բըդեշխներ... — կուսակալներ հին Հայասաանում և Իրանում։

83 Վանատուրին սերմնահորդ, և տըռփածոց Աստղիկին — տե՛ս «Վանատուր» (№ 2) և «Երեք քույրեր» (№ 3) բանաստեղծությունների ծանոթագրությունները։

202 Անոր ձեռքերն Ապողոն... — տե՛ս «Մեռած աստվածներուն» (№ 20) բանաստեղծության 12-րդ տողի ծանոթագրությունը։

220 ...Կիպերյան Աստղիկն է — Դիցուհի, որ պաշտվում է Կիպրոս կղզում։

226 Տիոնիսյան բագնին վրա... — (Դիոնիսոս) Խաղողագործության և պինեգործության հովանավորը հին հունական դիցաբանության մեջ։ Կոչվել է նաև Բաքոս Դիոնիսոսին նվիրված են եղեք տոնախմբություններ, որոնք հայտնի են դիոնիսականներ անվամբ։

238 Եթե Աստղիկ երկնի մեջ Վահագնի օր մհանձներ զինք — տե՛ս «Երեք քույրեր» (№ 3) և «Անահիտ» (№ 16) բանաստեղծությունների ծանոթագրությունները։

381 ... Մյանիխի գարեջուր — Գերմանական Մյունխեն քաղաքը հայտնի է իր գարեջրով։

429 ․․․Արեսն — Պատերազմի աստվածը հին հունական դիցարանում։

435 ...Շիրակ... — Գավառ Արևելյան Հայաստանում։

581 ...Արամազդ — Հայ դիցաբանության մեջ գերագույն աստվածը։ համարվում Էր ժամանակի որդին, երկնքի և երկրի աստվածը։ Կոչվել է իմաստուն և ամենազոր։


ԳՈՂԳՈԹԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐ

23. ԱՍՏՈԻԾՈ ԼԱՑԸ

(Էջ 85)

Ինքնագիրը՝ № 13, էջ 239, ուր թվագրված է՝ 7 դեկտ. 1904:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Եփրատ», Խարբերդ, 1910, մայիս 15, № 14, էջ 223։