Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/413

Այս էջը սրբագրված է

Ինքնագրում և «Եփրատում» բնաբանը չկա։

Ա. Չոպանյանի «Քերթվածներ» (1908. Փարիզ) ժողովածուն կարդալուց հետո Վարուժանը իր խորհրդածությունները մարտի 22-ի նամակով Հայտնում է բանաստեղծին, միաժամանակ գրելով. «Աստղեր»-ը (Չոպանյանի բանաստեղծությանն է — Զ. Մ.), որ ուրիշ Հրաշակերտ մըն է՝ կարդալե վերջ՝ զարմանալի զուգադիպության մը հահդիպեցա. «Աստուծո արցունքները» անունով քերթվածիկ մունիմ, կարծեմ հինգ տարի առաջ Վենետիկ գրած, գլխավոր գեղեցկությունն, որ արցունքներու և աստղերու նմանությունն է՝ Ձերինին հետ ճիշտ նույնն Է։ Մարդկային մտքի եղբայրություն մըն է, թե անգիտակից գողություն. չեմ դիտեր, բայց ահա ավազակի ձեռքերուս գելոց զարկած զիս Ձեր առջև կբերեմ ղրկելով քերթվածիկը»։ Այնուհետև նամակում մեջ է բերում ամբողջ բանաստեղծությունը («Նամականի», էջ 135—136), որ նույնն է, ինչ № 13 ինքնագիրը։

Ռբնան (էրնստ, Լ823—1892) — ֆրանսիացի բանասեր, պատմաբան և փիլիսոփա:


24. ՃԱՆԱՊԱՐՀ ԽԱՉԻ

(էջ 86)

Ինքնագիրը՝ № 16ա, Լջ 30—32։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Ոստան», 1911, ապրիլ 1, № 2, էջ 284։


25. ԼՈԻՅՍԸ

(էջ 88)

Պահպանվել է երեք ինքնագիր՝ № 13, Էջ 266—269, ԳԱԹ, ԳՎՖ, Լ № 2 Է № 3 (սևագիր, հատվածներ)։ Լ № 2 ինքնագրում վերնագիրն Է՝ «Աղբյուրը լույսին», № 13-ում՝ «Դեպի աղբյուրը լույսին», «Լույսին», ապա՝ «Աղբյուրը լույսին», Լ № 3-ում վերնագիրն է «Լույսի ճամբան», ապա՝ «Լույսի աղբյուրը»։ № 13 ինքնագրում թվագրված Է՝ 3 ապրիլ, 1908, Կանտ:

Առաջին անգամ «Աղրյուրը լույսին» խորագրով տպագրվել Է՝ «Անահիտ», 1909, № 3 — 4, էջ 70—71։

Ռիկ — Վետա Կրոնական Հիմների ժողովածու, հնդկական գրականության ամենահին հուշարձանը։

41 Աստվածային Ակնին է — Ակնին սնդկական դիցարանում բազմածին կրակի աստվածն է, որ 42 որդի ուներ։

48 Նըվիրական ափերը հորդ Գանգեսին — Գետ Հնդկաստանում։ Հնդիկների կողմից պաշտվում է որպես սուրբ գետ:

54 Մռայլ Տանդեներն ու Հոմերսները հըսկա — Նկատի ունի իտալացի մեծ բանաստեղծ Դանթե Ալիգիերիին (1265—1321) և հույն մեծ դյուցազներգակ Հոմերոսին:

61 Նըշխարքին պես... — Այստեղ նկատի ունի անթթխմոր այն հացը, որով հաղորդություն են տալիս հավատացյալներին.