Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/414

Այս էջը սրբագրված է

26. ՏՐՏՈԻՆՋՔ

(էջ 91)

Ինքնագիրը՝ № 16բ, էջ 33 — 12. ու՛ր բնաբան է՝ «Տրտում է հողի իմ մինչև ի մահ», Աւետարան ըստ Մատթեոսի, ԿԴ։

Առաջին անգամ տպագրվել է՝ առանձին «Մատենաշար Հող-Դարի» գրթով, 1911 թ. Սեբաստիայում, «Տրտունջը. Եղիա Տեմիրճիպաշան» խորագրով առանց բնաբանի և «Նվեր տառապած հոգիներուն» ձոնով, թվագրված է՝ 28 փետր. 1911, Սեբաստիա։

«Հեթանոս երգերում» տպագրված Է.

218 Այժմ հողին քաղցրն ունիմ... Ըստ ինքնագրի և առանձին հրատարակության ուղղված Է՝ քաղցն:

Տեմիրճիպաշյան Եղիա (1851—1908) — Բանաստեղծ, փիլիսոփա, հրապարակագիր, խմբապիր։ Բանաստեղծությունը գրված Է Տեմիրճիպաշյանի ինքնասպանության առիթով։

2 Նիրվանայիդ... — Նիրվանան ըստ հին հնդկական բաղդատական կրոնի՝ հոգու այն վիճակն է, որն ազատվել Է անձնական գոյության վշտերից։ Լայն առումով՝ երջանիկ ինքնամոռացություն։

25 Ծուղակին մեջ Մոտայի... — Մարմարայի ծովածոցերից մեկը։

52 ...Ռիկ — Վետան — տե՛ս Նախորդ բանաստեղծության ծանոթագրությունը:

54 ...Մայայի լույս ծոցին մեջ — Մայան ցնորքի և երազի աստվածուհին Է հնդկական դիցարանում։

72 ...Ես ալ պաշտեցի կին մհրաշագեղ — Վարուժանը Բելգիայամ ուսանելիս որոշ շրջանում ապրել Է սիրո և դրժման պահեր՝ կապված բելգիացի մի տիկնոջ հետ։ Նա իր հուսահատությունն ու վիշտն ամոքել Է իր գրած բանաստեղծություններով։

135 ...Մեշնիդիդ չորս պատերուն մեջ կանգուն — Մեսջիդ, մզկիթ, մուսուլմանների աղոթավայր։

218 ...Ծարավն ունիմ Լեթեին — (Լեթա, Լետա) Մոռացության գետի անունը հունական դիցարանում։

222 ...Ատոմ — Ե. Տեմիրճիպաշյանի գրական ծածկանուններից մեկը։


27. ԱՌԿԱՅԾ ՃՐԱԳ

(էջ 99)

Ինքնագիրը հայտնի չէ:

Առաջին անգամ տպագրվել է «Հող—Դար» 1910, նոյեմբեր 28, № 5, էջ 1, որից տպագրվել է՝ «Փեթակ», Տրապիզոն, 1911, հունվար 28 № 11, էջ 139։