Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/415

Այս էջը սրբագրված է

28. ԽԵՂԴՎԱԾ ՄԻՋԱՏԸ

(Էջ 100)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ № 11, էջ 33 և № 13, էջ 217—215։ Վերջինս սկզբնապես վերնագրված է «Միջատին մահը» և թվագրված՝ սեպտ. 1906, Վենետիկ:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Ազդակ», 1909, հոկտ․ 26, № 40, էջ 828, «Միջատ մը» վերնագրով։

Հ. Սիրունին «Դանիել Վարուժան» (Բուխարեստ, 1940) գըրում (էջ 71) մեջ Է բերել Ավետիս էժդահարի հետևյալ հուշը. «.․․1911 տարվան ամառն էր. մենք ալ տեղացիներու կարգին այգի ելած էինք։ Վարուժան ընտանյոք հանդերձ երբեմն հյուր էր մեր այգին։ Երեկո մը, երբ խումբով և քալելով դեպի Մալզայասխի մեր վարձած այգին կը հառաջանայինք, հանկարծ Վարուժանը կեցավ աչքերը շփելով։ Քիչ վերջ՝ մատին ծայրովը աչքին մեջ մխրճած մժեղը դուրս հանելով ըսավ. «Վաղն իսկ պիտի քերթեմ ես քեզի»։ Իրավամբ ալ հաջորդ օրը մեզ կարդաց հետագային «Հեթանոս երգերուն» մեջ հրատարակված «Խեղդված միջատը» վերնագրով ոտանավորը»։ Հուշագրին նշած և բանաստեղծության տպագրության ժամկետների միջև տարբերություն կա։ Եթե հուշագրողը շփոթել է տարեթիվը, ապա չէր կարող շփոթել՝ «ընտանյոք հանդերձ»: Մինչդեռ 1909 թվականին Վարուժանը դեռ ամուսնացած չէր։


29. ԲԱՆՎՈՐՈԻՀԻՆ

(Էջ 102)

Ինքնագիրը հայտնի չէ։

Առաջին անգամ տպագրվել է «Ազատամարտ», շաբաթաթերթ (հավելված), 1911, հոկտ. 24, № 15, էջ 1 և նշված է գրության վայրը՝ էվդոկիա:


30. ՄԵՆԱՎՈՐ

(Էջ 104)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ № 13, էջ 278—282, և № 56, (50-րդ տողից հետո)։

№ 13 ինքնագրում թվագրված է՝ 26 դեկտ. <19> 08, Կանտ և վերնագրված է «Մինավոր»։

Առաջին անգամ տպագրվել է «Հեթանոս երգեր», Էջ 205 — 207։


31. ՄԻԶՈՆ

(Էջ 107)

Ինքնագիրը հայտնի չէ։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Հայ գրականություն», 1911, № 5, էջ 10։ Այստեղ բնաբանը չկա, իսկ գրության վայրը նշված է՝ Եվդոկիա: