44. ՀՐԱՇՔԻՆ ԱՂԲՅՈՒՐԸ
(Էջ 140)
Ինքնագիրը՝ Լ № 4, էջ 1—6։
Առաջին անգամ տպագրվել է՝ «Անահիտ», 1911, № 1—2, էջ 43—44, ուր ունի «Պարտիզակի «Դեղընթան աղբյուրի» հիշատակին» նվիրումը։
Վարուժանը Գառնիկ Գըլըճյանին հղած 1909, նոյեմբեր 17 — 30 թվակիր նամակում Սեբաստիայից գրում է. «Տակավին մեկ քերթված մը գրած եմ Տաճկաստան գալես ի վեր՝ «Հրաշքին աղբյուրը» («Նամականի», Էջ 180)։
Ավարտելով ուսումը՝ գրողը Գենտից Կ. Պոլիս է վերագարձել 1909 թ. օգոստոսի վերջերին: Նշանակում Է բանաստեղծությունը գրել է սեպտեմբեր—հոկտեմբեր ամիսներին: Վարուժանն այս քերթվածը հիշում է 1910 թ. փետրվարի 16-ի Սեբաստիայից Ա. Չոպանյանին գրած նամակում. «Այլևս կպատրաստվիմ ապրված կյանքեն միայն գրել և հյուսել նոր քերթվածներ՝ անվերապահ արվեստով մը՝ որոնք պիտի կազմեն «Հեթանոս երգերուն» մառը։
«Հրաշքին աղբյուրը» մեկն Է այդ սեռեն՝ զոր հղացած եմ Պարտիզակի Դեղընթան. աղբյուրը այցելելե վերջ «Ազդակին խմբագրությամբ» («Նամականի», Էջ 183)։
41 — 47 տողերի հերթականությունը ինքնագրում և «Անահիտում» այլ են։
45. ԼՔՈՒՄ
(էջ 145)
Պահպանվել Է երկու ինքնագիր՝ № 13, Էջ 260 — 63, որի սկզբնական վերնագիրն Է «Նիրվանայի հորը» և № 16Ժգ, Էջ 61—72։
№ 13 ինքնագրում ունի երկու բնաբան՝ «Կորիցէ օրն՝ յորում ես ծնայ, Հովը, գլուխ Գ» և «Տրտում է հոգի իմ մինչև ի մահ, Աւետարան ըստ Մատթէոսի ԿԴ»։ Թվագրված է՝ 15 օգոոսւ. 1907, Օսթաքեր-Լուրդ:
Առաջին անգամ տպագրվել է՝ «Ամենուն տարեցույցը», 1910, էջ 105։
№ 16ժգ ինքնագրում և «Ամենուն տարեցույցում» թվագրված է՝ 2 ապրիլ, 1909, Կանտ (Պելճիգա):
«Հեթանոս երգերում» տպագրված է՝
36 ․․․ աստվածներուն ոլիբյան:
Ըստ ինքնագրերի և «Ամենուն տարեցույցի» ուղղված է՝ ոլիմբյան։
Վարուժանը Բելգիայում ապրել է սիրո գըժման պահեր (տե՛ս «Տըրտունջք» բանաստեղծության ծանոթագրությունը]: Նրան համակած հուսահատության ու վշտի արտահայտություններից է սույն բանաստեղծությունը, որի մասին նա Դերենիկ ճիզմեճյանին 1907 թ. օգոստոսի 18-ին Օսթաքեր—