Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/421

Այս էջը սրբագրված է

Թոքատից գրել է. «Այս անգամ քեզի մտերմիկ քերթված մըն է զրկածս, աղջկանս վրա գրված, զոր մեզի հաճելի եղած է կոչել Վարուժնակ, հակառակ իր բուն անունին, որ Վերոնիկ է։ Հայրական առաջին երգս «Տարեցույցիդ» կնվիրեմ» («Նամականի», էջ 199):


48. ԱՆԻՇԽԱՆՈԻՀԻՆ

(Էջ 152)

Ինքնագիրը հայտնի չէ։

Աոաջին անգամ ապագրվել է՝ «Հայ գրականություն», 1912, ապրիլ 1, № 10, էջ 3։

11 Եվ Բրյուտոմի եղեռնաբույր գանկին վրա — Բրյուտոմ (Պրյուդոմ) Լուի Մարի (1742—1830), ժուռնալիստ, պարսավագիր և հակահեղափոխական գործիչ ֆրանսիական բուրժուական հեղափոխության ժամանակաշըրջանում։


49. ԵՓՐԵՄ

(Էջ 154)

Ինքնագիրը հայտնի չէ։

Առաջին անգամ տպապրվել է՝ «Ազատամարտ», 1912, հունիս 21, № 928։

Տպագիր տեքստում 10-րդ (տ․ 36—40) և 11-րդ (տ. 41 — 44) տները տեղափոխված են:

Եփրեմ (Դավթյան Եփրեմ Դավթի) (1868—1912) — Հայ ֆիդայի, 3905—11 թթ․ Իրանի հեղափոխության ակտիվ գործիչներից մեկը: Զոհվել է Սուրջիեի (Իրանի Համադան քաղաքի մոտ) ճակատամարտում 1912 թ. մայիսի 6-ին։

17 Կարիպալտին Հռովմինն է. և Բոնաբարդ՝ Ոճիրին — Կարիպալտի (Գարիբալդի) Ջուզեպե (1807—1882), Իտալիայի ժողովրդական հերոս, իտալական ազգային-ազատագրական շարժման առաջնորդ: Բոնաբարտ (Բոնապարա) Նապոլեոն (1769—1821), Ֆրանսիայի զորավար և. կայսր։

24 Հազկերտներու ոճիրին — նկատի ունի Իրանի Սասանյան հարստության (225—650) թագավորներին։

26 Հաֆըզներու երկրին հեզ... — Հաֆըզ Շամս էդդին (1325—1394), պարսիկ մեծ քնարերգու։

32 Եվ Անրիմանն՝ երկինքեն — Ահրիմանը զրադաշտական բռնում չարության առավածն է, որն իբր ստեղծել է բոլոր չարիքները։

35 Խըլեցիր թագն Իպլիսին... — Իպլիս (իբլիս), դև, սատանա։

63 Իսպահան... — Քաղաք Իրանի հարավում։