Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/423

Այս էջը սրբագրված է

Մեծանան Վարպետին այս Նշխարը՝ որ կրկնապես նվիրական է թե՛ իբրև տոհմիկ գրականության հարազատ մեկ արտահայտությունը և թե՛ իբրև եզերամահ բանաստեղծի հոգիին և տաղանդին այլադանության վերջին ճառագայթումը.․.»։

Ըստ Մկրտիչ Պոտուրյանի հուշերի, Դ. Վարուժանը տակավին 1904 թվականին «Հացին երգը» շարքին պատկանող ոտանավորներ է գրել, որոնք տպապրվել են Մարատ-Ռափայելյան վարժարանի աշակերտների լույս ընծայած «Եղի» ձեռագիր գրական հանդեսում։ Պոտուրյանը գրում է. «Դանիել ամեն թիվի մեջ գեղեցիկ ոտանավորներ կը ստորագրեր։ Այդ ոտանավորները, գրեթե ամենքն ալ «Հացին երգը» հատորին մեջ լույս տեսան» («էջմիածին», 1958, օգոստոս, էջ 37)։ Ձեռքի տակ չունենալով «Եղիի» հավաքածուն, դժվար է որևէ հետևություն անել։ Մի բան պարզ է, որ Վարուժանը «Եղի» ձեռագիր հանդեսում «իրոք զետեղել է արձակ ու չափածո գործեր, նույնիսկ քննադատական, երգիծական հոդվածներ Զիրդուշտ կեղծանունով։ Վարուժանի ձեռագրերի մեջ պահպանվել են «Եղիի» համար գրված այդ հոդվածների սևագիր էջերը, ինչպես նաև աշակերտական տարիներին գրած գրեթե բոլոր բանաստեղծությունները՝ «Մրրկահույզ կայծոռիկներ» և «Փուշի ակոսներ» տետրերում։ Իսկ դրանը մեջ «Հացին երգը» շարքիդ ոչ մի գործ չկա» (Տե՛ս Պատմաբանասիրական հանդես, 1975, № 4, էջ 115)։

«Հացին երգը» շարքի մասին բանաստեղծն առաջին անգամ խոսք է բաց անում Գառնիկ Գըլըճյանին հղած 1909, նոյեմբեր 17 — 30 թվակիր նամակում. «Հացին երդը» գարնան դեմ պիտի սկսեմ» («Նամականի», էջ 180)։ Ասել է, թե նա այդ շարքը պետք է սկսեր 1910 թվականի գարնանից։ Սակայն, ինչպես հայտնի է, այդ տարիներին նա զբաղված էր «Հեթանոս երգեր»-ի ստեղծագործական և հրատարակության աշխատանքներով։

1914 թվականի մարտի 26-ին Վ. Ահարոնյանին գրած նամակում բանաստեղծը նշում Է․ «Այժմ կգրեմ «Հացին երգը», որ հուսամ տարիե մը լույս կտեսնե, այդ հատորին մեջ երգված պիտի ըլլան հայրենի հողը, մշակներու աշխատությունը և գյուղական կյանքի խաղաղ մեծությունները»։ («Նամականի», Էջ 208):

Համենայն դեպս՝ ճշտիվ հնարավոր չէ որոշել «Հացին երգը» շարքի գըրության ստույգ թվականը, քանի որ բանաստեղծի իսկ տված տեղեկությունները հակասական են։ Այժմ էլ մի փաստ Մերուժան Պարսամյանին ուղղված նամակից, որը վերաբերում է 1911 թվականի հունիսին։ Պարսամյանի մի շարք հարցումներին պատասխանելուց հետո Վարուժանն ավելացնում է.

«4. Հրատարակելի գործերը. — «Հեթանոս երգեր», «Հացին երգը», «Դյուցազնավեպեր» («Նամականի», էջ 195):

Ա. Պատրիկը պատմում է 1914 թ. ամռանը իր ուսուցչի հետ ունեցած հանդիպման, երկար զրույցի մասին և ավելացնում.

«Հետո ես հետաքրքրվեցի նրա ստեղծագործական կյանքով։