Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/424

Այս էջը սրբագրված է

— Իմ «Հացին երգը» գրեթե ավարտած եմ,— ասաց Վարուժանը, — սակայն, անշուշտ, պատերազմիդ հետո միայն կարելի է լույս ընծայել։ Իսկ ծրագրեր շատ ունեմ։ Այժմ բավականին հասունացած կզգամ ինձ կյանքի ճանաչողությամբ, ուստի մտադիր եմ փորձելու վիպական ժանրը։ Տեոնենք...» («Դ․ Վարուժանն իմ հուշերում», Էջ 124)։

Եթե բանաստեղծը գրում Է «Հրատարակելի գործեր» նշանակում Է, արդեն 1911 թվականին պատրաստ Է եղել նաև «Հացին երգը», մինչդեռ ընթերցողին շփոթության մեջ է գցում նախորդ նամակից մեջբերված նախադասությունը, ուր ասում Է, թե՝ «Այժմ կգրեմ «Հացին երգը»։ Համենայն դեպս, մեր կարծիքով, ինչպես դա դիտել Է նաև Վ. Գաբրիելյանը (տե՜ս Պատմաբանասիրական հանդես, 1975, № 4, Էջ 115), «Հացին երգը» շարքը Վարուժանի հասուն շրջանի ստեղծագործութեան արգասիք Է և վերաբերում է 1913 — 14 թվականներին։

Ելնելով վերոհիշյալ փաստերից, Էդ. Ջրբաշյանը իր «Դանիել Վարուժանի վերջքեն մատյանը» հոդվածում, «Հացին երգը» շարքի ստեղծման մասին գրում է. «նախ ասենք, որ սխալ Է այն պատկերացումը, թե «Հացին երգի» մտահղացումը բանաստեղծի հոգում ծնվել Է «Հեթանոս երգերի» ավարտումից հետո, իբրև վերջինիս հակադրություն, կամ որպես նորից իր քնարի «լարերը փոխելու» ցանկության արտայայտություն՝. Իրականում այդ երկու գրքերի ծրագրերը ծագել են գրեթե միաժամանակ և, որոշ իմաստով, գաղափարական միասնություն են կազմել... ճիշտ է, ի վերջո «Հացին երգը» իր ամբողջական տեսքով ստեզծվեց «Հեթանոս երգերի» հրատարակությունից հետո միայն, երբ Վարուժանը մի գործն ավարտեից հետո հնարավորություն ստացավ լիովին հանձնվելու մյուսին: Բայց երկու գրքերի մտահղացումները մի քանի տարի շարունակ նրան զբաղեցրել են զուգահեռաբ, իբրև միևնույն հոգեվիճակի և նպատակադրման արաահայտությաններ» («Լրաբեր հասարակական գիտությունների», 1975. № 4, Էջ 17—18)։

Թեև ԳԱԹ-ում պահվում են «Հացին երգը» ժողովածուի բանաստեղծություններու մի քանիսի ինքնագրերը, իսկ մի քանի քերթվածներ էլ լույս են տեսեյ հեղինակի կենդանության օրոք, այնուամենայնիվ գրանք չեն կարող են տեսել հրատարակության հիմք դառնալ։ 1921-ին հրատարակված ժողովածուն ունեցել է այլ, վերջնական իեքնագրեր, որոնց ճակաաագիրը մեզ հայտնի չէ։ Այդ իսկ պատճառով բանաստեղծությունների այս շարքը տպագրվում է «Հացին երգը» (Կ․ Պոլիս, 1921) գրքից։


1. ՄՈՒՍԱՅԻՆ

(էջ 161)

Ինքնագիրը հայտնի չէ։

Առաջին, անգամ տպագրվել է՝ «Շող», 1913, հունվարի 1, № 25, էջ 6, ապա՝ «Երևունք», 1913, № 4 — 5, էջ 78։ «Շողում» խորագրված է՝