Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/43

Այս էջը սրբագրված է

Ան՝ մահն ի՞նչ էր՝ կանդիտանար, ու երգե՜ց,
Երգեց բնության ներշնչման տակ մեկն այն մեծ
Հաճույքներեն՝ զոր կու տա
Զոհագորժումը անձին.
65 Երգեց գարունն հասակին,
Դաշնակությունն իր էության, և առանց
Ուլին կապայտ աչքերուն
Աղիողորմ նայիլն իրեն՝ տեսնելու,
Դրավ դանակն անբիծ վըզին, և արբշիռ,
70 Երգը շուրթին՝ զայն հեշտանքո՜վ մը զոհեց,
Ծունկին վըրա այն մոլորիչ Ոգիին՝
Ճերմակ աղջիկն իր ճերմակ ուլը զոհե՜ց։

Բայց իր զոհեն նոր ծաղիկներ չըբուսան,
Եվ ինք չեղավ թիթեռներու հովվուհի,
75 Պըղտորեցավ աղբյուրն ուղին արյունեն՝
Ուր ջուրին հետ պիտի ան ալ չըկըրնա՜ր
Խըմել աստղերը ցոլացիկ երկընքին,
Խոտերուն մեջ ցուպն հագավ
Իր նախկին բնույթը օձի,
80 Լուսինն իջավ լեռնեն վար,
Եվ ինք մութին մեջ, սարսռուն,
Բոպիկ ոտքով մեռա՜ծ ուլին քով կանգնած՝
Լացա՜վ, լացա՜վ, և արյունլվա ձեռքերով
Իր թաց աչքերը շըփեց,
85 Մինչ գըլխուն վրա կը թոշնեին հասմիկներն,
Հրապուրված կույսն իր անուշ Մեղքը լացավ։