Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/430

Այս էջը սրբագրված է

27. ԱՄԲԱՐՆԵՐ

(էջ 199)

Պահպանվել է երկու ինքնագիր № 17 իդ1, էջ 1 և № 17իդ2, էջ 1։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Հացին երգը», էջ 89 — 90։


28. ՄԱՐԱԳՆԵՐ

(էջ 200)

Ինքնագիրը՝ № 17 իե, էջ 1։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Հացին երգը», էջ 81 — 92։


29. ԱՂՈՐԻՔ

(էջ 201)

Ինքնագիրը՝ № 17 իզ։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Հացին երգը», էջ 93 — 93։

Հ. Սիրունու ձեռքի տակ է եղել Վարուժանի «Աղորիք» բանաստեղծութեան հեղինակային մշակումը «Աղորեպանին երգը» վերնագրով, որը հրապարակել է «Նավասարդ» հանդեսում հետևյալ ծանոթագրությամբ․

«Գրասեղանիս վրա ունիմ խուրձը թղթիկներուն. որոնց վրա բանաստեղծը ըրած է վարձերը իր մեկ քերթվածին։ Կը պատմեն անոնց երկունքը, որով Վարուժան ստեղծած է իր վերջին քերթվածը, «Աղորիքը», որ 1913 մարտ թվականը կը կրե, և որ, արդարև, իր հուսկ երգը եղավ:

Կարժե տեսնել զանոնք, ճանչնալու համար ձիգը, որով բանաստեղծը կը չարչարեր իր մատները՝ հոգվույն մեկ ճիշը պատմելու համար։ Ցուլը կուտան անոնք դժգոհ ու համառ արվեստագետը, որ կա Վարուժանի մեջ։

Ու ի՞նչ դաս նորերուն համար, որոնք սնապարծությունն ունին գրչի մեկ ճիգով, դյուրին ու արագ արտադրելու իրենց էջերը՝ պատմությունը այդ քերթվածին, որ մեզի կը պարզե ձևին մտատանջությունը մեր բանաստեղծներեն ամենեն տաղանդավորին մեջ։

«Հացին երգին» վերջին էջն է «Աղորիքը»։ Բանաստեղծը արդեն երգած երեսուն մը քերթվածներու մեջ երկունքն ու պտղաբերությունը սրբազան ցորենին, հերկն ու ցանը, անձրևն ու առաջին ծիլերը, ոսկի ծովերն ու հունձքը, կալն ու կամն ու երնումը, կուզեր պատմել վերջին հևքը՝ որով նաշիհի կը փոխվի ցորյանը»։

Տպագրելով «Աղորիքի» բնագրային աարբերությունները, հեղինակային մշակումները և վերջնական բնագիրը, Հ. Սիրունին ավելացնում է, «Ու «Աղորիքը» այս ձևին մեջ, վերջին էջը կազմեց «Հացին երգին»։ Ու ան իր վերջին քերթվածը եղավ, վերջին տեսիլքն ու ճիգը, զոր մեզի պատմեց Վարուժան» («Նավասարդ», Բուխարեստ, 1923, Բ պրակ էջ 36—40)։