Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/431

Այս էջը սրբագրված է

ԱՅԼ ԲԱՆԱՍՏԵՂԱՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Գ. Վարուժանն ունի մի շարք բանաստեղծություններ, որոնք ինչ-ինչ նկատ՝առումներով չի զետեղել իր գըրերում կամ չի հրապարակել։ Սույն բաժնի առաջին մասում (I) ամփոփվում են հեղինակի կենդանության օրոք, իսկ երկրորդում՝ (II) ետմահու Հրատարակված բանաստեղծությունները։ Ըստ հնար՛ավորին պահպանված է ժամանակագրական կարգը։


I

1. ՀՐԱԺԵՇՏ

(Էջ 205)

Ինքնագիրը հայտնի չէ։

Ըստ «Բազմավեպ» հանդեսի հաղորդման, առաջին անգամ տպագրվել Է 1901 թվականին «Արձագանք Մոտայի» թերթում, երկրորդ անգամ՝ «Բազմավեպի» 1936 թվականի հոբելյանական համարում (էջ 401)։ Հանդեսի խմբագրությունը նշել Է. «Նախափորձեր զորս գրած Է ողբ. <ացյալ> Դանիել Վարուժան իր աշակերտության շրջանին Քաղկեդոնի մեր վարժարանին մեջ՝ Մուրատ-Ռափայելյան գալեն աոաջ. (Քաղված «Արձագանք Մոտայի» խմորատիպ թերթեն, 1901, թ. 6,9—10)»։

Ստորագրությունը՝ Դ․ Չըպուգկեռյան:

Տպագրվում է «Բազմավեպից»:


2. ԾԱՂՐԱՆԿԱՐ

(Էջ 207)

Ինքնագիրը՝ № 13, Էջ 231—232, ուր թվագրված Է 6 նոյեմբ. 1905, Կանտ:

Առաջին անգամ տպագրվել է՝ «Հող-Դար», 1912, փետրվար 11, № 7, էջ 1, ապա՝ «Հայկաշեն», 1922, Էջ 376, Վերջինս ունի «անտիպ» նշումը և թվագրված է՝ 6 նոյեմբեր, 1905, կանտ։

Տպագրվում Է «Հող֊Դարից»։

19 Վինչիի վըրձնով, կամ Եվա մ՛ հրագես — Լեռնարգո Դա Վինչի (1452 — 1519), իտալացի նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, գիտնական, ինժեներ։ Եվա — ըստ Աստվածաշնչի՝ այն կինը, որին աստված ստեղծեց Ադամի կողից։


3. ՄԱՂԹԱՆՔ

(էջ 208)

Ինքնագիրը հայտնի չէ։