Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/432

Այս էջը սրբագրված է

Առաջին անգամ տպագրվել է՝ «Հող-Դար«», 1912, օգոստոս 18, տարի, № 26, էջ 189, ուր թվագրված է՝ Լ․ Պոլիս, 1 օգոստ․:

Տպագրվում Է «Հող—Դարից»։

Վահան Մոսկոֆյան — Սեթաստիայի Արամյան վարժարանի ուսուցիչներից, թարգմանիչ։ Եղել Է Վարուժանի մտերիմը, թուրքերեն է թարգմանել գրողի «Ավերակներու տիկինը» բանաստեղծությունը։


4. Ո՛վ ԴԱՐ, Ո՛Վ ԴԱՐ...

(էջ 209)

Ինքնագիրը հայտնի չէ։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Երկունք», ամսաթերթ, Կ. Պոլիս, 1912, № 6—7, էջ 135։

Տպագրվում է «Երկունքից»:

16 ...Եփրեմի ասպետական քա՛ջ Ոգի — տե՛ս «Հեթանոս երգեր» շարքի «Եփրեմ» (№ 49) բանաստեղծության ծանոթագրությունը։

27 Կը սասանի Սասանաց Տանն... — Խոսքը վերաբերում է Իրանի Սասանյան թագավորությանր (225—650)։

28 էնճումանի շեմին վրա... — (էնքումեն) Դեմոկրատական հեղափոխական կոմիտե՝ տեղական իշխանության ընտրովի մարմին Իրանում 1805 — 11 թթ. հեղափոխության շրջանում։

33 ...Դարեհներուն գաճին վրա — Խոսքը պարսկական Սխեմենյան թագավորների (մ. թ. ա. 550—330) մասին է։

55 Գոգնու Մագոգն Ըստ Աստվածաշնչի՝ այն Հսկաները, որոնք կռվում էին հրեաների դեմ:

75 Պրոմեթեներ...— (Պրոմեթևս) ըստ հունական դիցաբանության՝ այն Հսկան, որը գողացավ կրակը և Զեսի հրամանով գամվեց կովկասյան Ժայռերին։

79 ...Ֆերրերի արյանթաթախ խրոխտ ոգի — Ֆերրեր Գուարդիա Ֆրանսիսկո (1850—1909), իսպանացի հանրապետական, մահվան Է դատապարտվել Ալֆոնս 13-րդ թագավորի կողմից։

83 Կուատայուփ Անտիլյան կղզիներից մեկը արևմտյան կիսագնդում։

85 Անտալուզի աղջիկները... — (Անդալուզիա) պատմական մարզ Իսպանիայի հարավում։

99 ...Սոկրատես... (468 — 400 մ. թ. ա.) — հույն մեծ փիլիսոփա։

100 ...Նեռի աշխարհացունց մռայլ Ոգի — ըստ Աստվածաշնչի, Նեռը քրիստոսի դեմ ապստամբն է, որ աշխարհի կործանումից առաջ պիտի գա, մեծամեծ չարիքներ գործի և հաղթվի թրիստոսից, որից հետո վերջ կլինի աշխարհին։

112 Կըլլա Հռովմ՝ նոր Սոդոմ, Երուսաղեմ՝ նոր Գոմոր — ըստ Աստվածաշնչի, Սոդոմ և Գոմոր քաղաքները այրվեցին բնակիչների անառակ