Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/436

Այս էջը սրբագրված է

14. ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱՆ

(էջ 224)

Ինքնագիրը՝ Լ № էջ 2։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Օշական» գրական ժողովածու, Կ. Պոլիս. 1914, էջ 37։ Տպագրվում է «Օշական» Ժողովածուրց։


15. ԱՆԴԱՍՏԱՆ

(էջ 225)

Ինքնագիրը հայտնի չէ։

Առաջին անգամ տպագրվել է Ռ. Զարդարյան «Մեղրագե», Ե գիրք, Կ. Պոլիս, 1914, Էջ 239։ Տպագրվում է «Մեղրագետից»։


II

16. ՄԱՂԹԱՆՔԻ ՁԱՅՆԵՐ

(էջ 226)

Ինքնագիրը՝ № 9, Էջ 1 — 2, ուր ստորագոված է Դանիել Չուպուգքյար և թվագրված է՝ 3 ապրիլ, 1904: Տպագրվում Է առաջին անգամ՝ ինքնագրից։

2 Ադրիականի դեպ սա սիրուն կւղզյակի՛ս — Նկատի ունի Ս․ Ղազար կղզին, ուր գտնվում է Մխիթարյան միաբանությունը:

8 ․.Լուսավորիչն՝ կեսարյա — Նկատի ունի հայ եկեղեցա — քաղաքական գործիչ, հայոց եպիսկոպոսապետ Գրիգոր Ա Լուսավորչին (239—326)։

15 Երբ մաղթանքնին Հոբելյարին միանա — 1904 թվականի հունվարի 17-ին կատարվել Է Մխիթարյան միաբանության աբրահայր Իգնատիոս Վ. Կյուրեղյան արքեպիսկոպոսի (1833—1921) քահանայական հիսնամյա հոբելյանը։ Այդ ժամանակ Դ. Վարուժանը սովորում էր Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ Բանաստեղծությունը նվիրել Է հոբելյարին։

29 Որ երկդարյա աբբայական ճոկանին — Աչստեղ նկատի ունի Մխիթարյան միաբանության երկուհարյուրամյա գործունեությունը։ Միաբանությունը հիմնադրվել Է 1701 թ. Մխիթար Սեբաստացու կողմից։

30 Վեցերորդ աջն եղավ արժան և խոհեմ — Մխիթարյան միաբանության վեցերորդ աբբահայրը եղել Է Իգնատիոս Վ. Կյուրեղյանը (1876)։

39 Խողովրեցվույն... — Հիսուսին նաև կոչել են նազովրեցի։


17. ԴԵՌ ԿԱՆՈԻԽ (էջ 228) Պահպանվել Է երկու ինքնագիր՝ № 12, Էջ 14 —13 և № 13, Էջ 224—226։

№ 13 ինքնագրում թվագրված է՝ 1905, հունիս 21, Վենետիկ: № 12 ինքնագրում նախապես վերնագրվել Է՝ «Սիրո կոկոնը», ապա՝ «Տարաժամ» և վերջում՝ «Դեռ կանուխ»։

Առաջին անգամ հրապարակվել Է՝ «Բանբեր Երևանի համալսարանի», 1969, № 3, Էջ 157։ Տպագրվում Է № 13 ինքնագրից։