Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/437

Այս էջը սրբագրված է

18. ՀՐԱՎԵՐ

(էջ 230)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ № 10, Էջ 7 և № 13, Էջ 219 — 221։

№ 13 ինքնագրում թվագրված է՝ նոյեմբ. 1905, Կանտ։

Առաջին անգամ հրապարակվել Է «Բանբեր Երևանի համալսարանի», 1969, № 3, Էջ 158։ Տպագրվում է № 13 ինքնագրից։


19. ՎԵՐՋԻՆ ՀՈԻՅՍԸ

(Էջ 232)

Ինքնագիրը՝ № 11, Էջ 35 — 36։

Առաջին անգամ «Հատվածներ անտիպ քերթվածե մը» ծանոթությամբ հրապարակվել է՝ «ճակատամարտ», Կ. Պոլիս, 1921, ապրիլ 24, № 740 (1 —10, 37—54, 56—59, 62—89 տողերը)։

«Ճակատամարտում» թվագրված է՝ 1907։

Ամբողջությամբ տպագրվում է առաջին անգամ № 11 ինքնագրից։


20. ՀՄԱՅՔԻ ԱՂԲՅՈԻՐ

(Էջ 235)

Ինքնագիրը՝ Լ № 1, էջ 11։

Առաջին անգամ «անտիպ» նշումով հրապարակվել է՝ «Հայկաշեն տարեգիրքը», Կ. Պոլիս, 1922, Էջ 377, որտեղ թվագրված Է՝ 1910 Սեբաստիա.

Տպագրվում Է ինքնագրից։


21. ՄԻԼՈՅԻ ԱՍՏՂԻԿԻՆ

(Էջ 236)

Ինքնագիրը հայտնի չէ։

Առաջին անգամ տպագրվեչ է Մ. Պարսամյանի «Կյանք և արվեստ» հանդեսում, Փարիզ, 1934, № 1, էջ 5, հետևյալ ծանոթագրությամբ՝ «տիկ. Ա. Ծ-ի ալպոմեն»։ Տպագրվում է վերոհիշյաչ հանդեսից։

Միլա — կղզի Հունաստանում։ 1820 թվականին այս կղզու գյուղացիներից մեկը աշխաաանքի ժամանակ հողի տակից հայտնաբերում է հին հունական աստվածներից մեկի՝ Աստղիկի արձանը (հայտնի է «Միլոսյան Վեներա» անունով), որը հետագայում տեղափոխում են Փարիզ և հանձնում Լուվրի թանգարանին, ուր և պահվում է։ Այդ արձանին է նվիրված սույն բանաստեղծությունը։


22. ՁՈՆ

(էջ 237)

Ինքնագիրը հայտնի չէ։

Տպագրվել է՝ Վարուժան, Բանաստեղծություններ, Երևան, 1955, էջ 370՝ հետևյալ ծանոթագրաթյամբ. «Առաջին անգամ տպագրվեչ է «Ամերի-