Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/438

Այս էջը սրբագրված է

Ինքնագիրը՝ № 33, ստորագրությունը՝ Դ. Չպուգքեար:

Տպագրվում է առաջին անգամ, ինքնագրից։

Դատելով գրաբար լեզվից, կարելի է ենթադրել, որ Վարուժանի ամենից վաղ հեղինակած բանաստեղծություններից է:


25. <ԾԱՂԻԿՆԵՐՈԻ ՈԻՂԵՇԻՆ ՀԵՏ>

(էջ 240)

Ինքնագիրը հայտնի չէ։

Ինքնագրի վերարտատպությունն առաջին անգամ զետեղվել է՝ «Շանթ» 1918, № 6, էջ 66, որից և տպագրվում է։

Խմբագրությունը տվել է հետնյալ բացատրությունը. «Դանիել Վարուժան այս պատահական մուսայեն (մի գեղեցիկ կնոջ լուսանկար, որ տպված է այս բանաստեղծության վերջում — Զ. Մ.) ներշնչված Է հետևյալ կրակոտ քերթվածը, զոր կը հրատարակենք անտիպ ըլլալուն համար»։


26. ՊԱՊՈԻՍ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ

(էջ 241)

Ինքնագիրը հայտնի չէ։

Առաջին անգամ հրապարակվել է՝ Հրանտ և Զապել Ասատուրների կազմած «Թանգարան հատընտիր հատվածներու» գրքում, Կ. Պոլիս, 1921, էջ 138, որից և տպագրվում է։


27. ՇԻՐՄԻ ՄԸ ՎՐԱ

(էջ 243)

Ինքնագիրը հայտնի չէ:

Առաջին անգամ հրապարակվել է՝ «Կիլիկիա երգարան», Կ․ Պոլիս, 1921, Էջ 40, որից և տպագրվում է։