Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/439

Այս էջը սրբագրված է

28. ԼՈԳԱՆՔԵՆ ՎԵՐՋ

(էջ 244)

Ինքնագիրը՝ Լ № 1, էջ 3:

Առաջին անգամ հրապարակվել է՝ «Նավասարդ», Բուխարեստ, 1924, պրակ 10 — 12, Էջ 294։ Տպագրվում է ինքնագրից։


29. ՈՍԿԻԱՄԱՅՐ ԴԻՑՈԻՀԻՆ

(էջ 245)

Ինքնագիրը հայտնի չէ:

Հայտնի չէ նաև, թե երբ է առաջին անգամ տպագրվել։ Զետեղվել է՝ Մկրտիչ Պարսամյան, «Արարատ նոր երգարան», Փարիզ, 1946, էջ 242։ Դ. Վարուժանի արխիվում (№ 37) պահվում է ընդօրինակություն սույն հրատարակությունից։

Տպագրվում է «Արարատ նոր երգարանիցո»։


30. ՌԱԶՄԻ ՇԵՓՈՐ

(Էջ 247)

Պահպանվել է երկու ինքնագիր՝ № 13, էջ 42—45 և № 14, էջ 8 (միայն 4 տող, 42 — 44 տողերի փոփոխակ) № 13 ինքնագրում վերնագրված է «Ըմբոստանքի շեփոր», իսկ № 14-ում՝ «Ժողովուրդը»։

Առաջին անգամ հրապարակվել է «Բանբեր Երևանի համալսարանի», 1969, № 3, էջ 161։ Տպագրվում է № 13 ինքնագրից։

45 ...հաղթ հիդրա — Բազմագլխանի առասպելական վիշապ։

71 ...Եղիր զավակ Թորգոմյան — Ըստ Աստվածաշնչի՝ Թորգոմը համարվել է Հայոց անվանադիր նախնին։ Մովսես Խորենացու մոտ պահպանված ազգաց անկում Թորգոմը համարվում է Գոմերի թոռը և Հայոց անվանադիր նախնի Հայկի հայրը։


31. ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ

(էջ 250)

Ինքնագիրը՝ № 32։ Տպագրվում է առաջին անգամ ինքնագրից։


ՀԱՎԵԼՎԱԾ

ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ԵՎ ՍԵՎԱԳՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Դ․ Վարուժանի արխիվում կան ինչպես սևագիր (ջնջված) բանաստեղծություններ, այնպես էլ առանձին չափածո պատառիկ հատվածներ, որոնք ցույց են տալիս, թե հեղինակն ունեցել է ստեղծագործական անկատար հղացումներ։

Սուլն բաժնում զետեղվում են չափածո մի շարք պատառիկներ և սևագրություններ։