Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/44

Այս էջը սրբագրված է

16. ԱՆԱՀԻS

Խոտին մեջ է թաղված բագինդ: Չեն ծըխար
Խունկերն անույշ, զոհն այնտեղ չի՛ արյունիր։
Կու գա լոկ բույր մը համպար
Խորխի՝ զոր հոն թողեր է օձ մը կարմիր։

5 Հոն կը նըստիմ, խո՜նջ ուղևոր։ Զիս կ՝արծի,
Եվ Վահագնի զամբկին կարծես հոտն առած՝
Կըտղուցեն խոլ կը խանձի։
Բայց արևեն մեզ չի գար ոչ մեկ Աստված։

Անհետացան անդարձ խորերն անտառին
10 Քուրմերը լայն թեզանիքով։ Չի՛ երգեր
Ծիծերըդ՝ վինը Վրույրին։
Բագինիդ շուրջ կը հեծկըլտան եղեղներ։

Չես հանգըրճեր պատմուճանդ ալ, ո՜չ մեկ վիթ
Նիզակահար՝ կը ներկե ծունկդ արյունով։
15 Թանգարանին մեջ անդրիդ
Կը տաղտկանա, և չի՜ պսակվիր գարունով։

Բայց դուն կապրիս, պիտի ապրիս հավիտյան՝
Ո՜չ երկրիս վրա․ երկինքի՜ն մեջ, Անահիտ։
Ահա կծագի լուսընկան,
20 Եվ կը ծագիս դարձյալ՝ մահիկը ճակտիդ։

Քեզ կը տեսնեմ աստղերուն մոտ։ Ծիծերեդ
Լույս կը հոսի աղբյուրին մեջ՝ ուրկե խմող
Եղնիկին դունչը նամետ
Եվ եղջյուրները կоծանվին ոսկեշող։