Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/45

Այս էջը սրբագրված է

25 Վար կը նայիս. օրիորդները վարար
Կը զգաստանան, գինիին տաշտը կ՝իյնա
Բագոսուհվույն ուսեն վար։
Կաղոթե կույսը ծընրադիր մահճին վրա։

Կապարճդ ուսիդ, լարած աղեղըդ լայնշի՝
30 Կը վարես սայլը լուսնակին լըռելյայն.․.
Կյանքն անտառին կը շարժի.
Ձեռքիդ ջահեն վախցած՝ գայլերը կոռնան։

Կերազե դաշտն. ու կոկոնները վարդին,
Փըքիններուդ խայթին ներքև, մի առ մի,
35 Բերանիդ պես կը բացվին։
Կեռա ավիշն այգիին մեջ վաղեմի։

Կհոսես ծիծերդ, կանցնիս կերթաս, բայց մարդիկ
Չե՜ն պաշտեր քեզ․ տա՜րըր մը սոսկ կընդունին։
Հանգած են հովն ու ալիք
40 Մեհյա՞նըդ իսկ Հերսոնեսի ափունքին։

Միայն, գիշերն, որսական շանըդ լըքված
Կը տեսնե վերն անցքըդ, մահիկը ճակտիդ,
Ու բագինիդ վրա նըստած՝
Կը նայի քեզ և կու լա, ո՛ Անահիտ։