Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/46

Այս էջը սրբագրված է

17. ԱԿԱՆՋՆԵՐՈԻՆ

Մարգարտածո՜ց ականջներ, գանգուրներուն տակ սիրոըն,
Ամենանուրբ մասն եք դուք իր նըրբագեղ մարմինին,
Լոկ դուք կըրնաք հաղորդել երգը քնարիս լարերուն
Իր ըսքողված հոգիին։

5 Թիթեռնիկի՞ կը նմանիք, թե ծովամույն խեփորի՝
Որ խըմած Է բուստին լույսն և նըվագներն անդունդին.
Ա՜յնքան փոքրիկ եք՝ որ տղեկ միր ափին մեջ աղածրի
Պիտ՝ ամփոփե ձեզ դյուրին։

Ո՜վ բավիղներ նըրբակերտ, ո՜վ ոլորտներ վարդագույն՝
10 Որոնք մեջեն, չեչքարե մը վար թորող ջուրին նման,
Բոլոր ձայներն աշխարհի կհասնին մինչև իր հոգվույն
Եվ խորհուրդնե՜ր կը դառնան։

Ուշիմորեն կամփոփեք ձեր ձագարին մեջ բյուրեղ
Անծանոթ խոսքը բոլոր դաշնակավոր իրերուն,
15 Հեռավոր երգն աստղերուն, որ անհանին մեջ լուսեղ
Կը ծովանա՝ փոփողուն։

Երբ ձեր քունքին առընթեր բռնեմ ճըրագս ադամանդ
Աղավնյակի մը կարմիր սըրտին նըման բաբախուն,
Թափանցկությամբ մը վճիտ կը բըռընկի ձեր թաղանդ
20 Կակաչի պես հըմայուն։

Սըրտիս վըրա՜յ ականջնե՜ր, խոնարհեցեք սըրտիս վրա՛․
Դեռ չերգրված կույս երգեր հոն կը բզզան անհամբեր՝
Ինչպես քընքույշ և խըլրտուն բըժոժներուն մեջ ոսկյա
Լուսակարոտ թիթեռներ։