Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/47

Այս էջը սրբագրված է

25 Եվ թողեք, գո՜ղտր ականջներ, ձեզ համբուրեմ զգայնոտ
Տամուկ լեզվովըս հըպիմ խորշերը ձեր սատափյա,
Որ ան սարսռա անպատում հեշտանքներով ջըղայնոտ՝
Քընարիս պես դյուրազգա:

Թո՜ւյլ տըվեք ձեզ ողբերգեմ՜ Գեղեցկության դաշույնին
30 Բյուր հարվածներն հոգվույս մեջ, և զույգ մարցունք աչքերես
Տըրտմորեն վար կախեմ ձեր բըլթակներեն փափկագին՝
Իբրև օղեր՝ ընծա ձեզ։