Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/48

Այս էջը սրբագրված է

18. ՍԱԴՈԻՌՆԱԿԱՆ

Այս իրիկուն նորեն Քաղաքն հեշտանքի,
Ծովափին վրա, գոհարազարդ բոզի պես,
Անթիվ ջահերն իր կը վառե։ Երբ տակավ
Հըռընդյունները սըղոցին կը լըռեն,
5 Եվ սալին վրա մուրճերն ալ չե՛ն կայծկըլտար։
Ան՝ խորտակված սափորեն հանկա՞րծ թափվող
Հին գինիի մը նըման՝
Կը փըրփըրի, կը պըղպըջա իր կարմիր
Կիրքերուն մեջ։ Երեկոյան խորշակով
10 Բըլուրներեն այգեվետ
Հոտ մողկույզի փողոցներն հորդ կը լեցնե,
Ու կըծու աղը ծովուն
Կու գա ռունգերը գըրգըռել կըտղուցի.
Այն ժամանակ մեհյաններեն դուրս կելլեն
15 Քըրմուհիներ սադուռնական տոներուն,
Կանցնին կիներ՝ վարդ դըրած
Իրենց քունքին ու գոտիին վրա արծաթ.
Չանցնին մարդիկ, նըվագներով ու պարովը
Պոռնիկ մհանկարծ, անոնց մեջ,
20 Կարձակե հերքն իր կըրուկները մինչև,
Եվ լողալով գանգուրներուն ծովին մեջ։
Կը ծիծաղի, կը ծիծաղի՜ խելահեղ
Երեսն ի վեր քարձ կավատի մը հարբած։
Քաղքին պատերն ամբարիշտ
25 Կարմրաշառայլ լույսով մամբողջ ծեփված են,
Եվ նըռնենին, լապտերներով պաճուճված,
Պատըշգամին տակ կը ծաղկի հեշտօրոր։