Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/49

Այս էջը սրբագրված է

Սալարկներեն վար գինինե՞ր կը հոսին.
Տան շեմերն են թըրջըված
30 Մամացներով ու մաղձով
Դուռներեն վար կը կախվին
Հոմանիի դրասանգներ.
Եվ գիշերվան լոգարանները բոլոր
Կը քըրտընին գըմբեթներովը իրենց՝
35 Որոնց ներքև կը թալկանա հեշտությունն
Ու կը ղեղուն կոշարաները զըմուռս.
Ամփիթատրին մեջ, փըրփրած,
Կհոսի արյունն, ու մեհյանին մեջ ծածուկ
Կը հոշոտվի հազածոն.
40 Բոզնոցներուն դրան առջև՝
Որոնց պագշոտ ծերպերեն
Թըխակարմիր շառայլներ դուրս կը նշողին՝
Կիներ պառկած՝ կունկընդրեն
Փողոցներեն անցնող ձայները դափին,
45 Ու տըռփագին ու զոշաքաղ ակնարկով
Կը խայտացնեն պորտերնին․․․
Բոլո՛ր, բոլո՛րը կընեն
Սադուռնական գինարբուքներւ՝ մինչև
Արշալույսին ծագիլն արյան քողերռն։
50 Պալատներուն մեջ խըրա՞խ,
Պողոտային վրա՝ շուրջպա՛ր,
Եվ մըթընշաղ անկյուններուն մեջ, ավա՜ղ,
Ումպետ հոսումն ուղխորեն
Առնական գա՞ղջ սերմերուն։
55 Գերիներ, մերկ, ներբաններնին այրելով,
Հըրաբորբոք կուպրին վըրա մայթերուն
Կը հայթայթեն, վաղն ի վազ,
Խեժն այդ փըրփրած հըրդեհին.
Ոմանք ըշտապ կը տանին
60 Համադամներ, ոմանք գինի՝ փարչերով․
Խառնածին մ՛իր գոգին մեջ
Ծաղկի պսակները դիզած՝