Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/50

Այս էջը սրբագրված է

Կերթա արբշիռ ճակատներն իր տերերուն
Արտախուրել բաղեղներով, վարդերով.
65 Եվ Պահլագուն մը հուժկու
Կույս մը ջալկած մազերեն՝
Պատրիկներու ոսկեճամուկ սեղանին
Կը տանի զոհ մը իբրև..․
Գինի, ռետին ու տըռփանք
70 Քաղաքին վրա, կը պանծացվին տավիզով.
Քաղաքի՜ն վրա, որ նըստած
Ափը ծովուն, գոհարազարդ բոզի պես,
Կը պըճնե ծոցն իր՝ ջահերով անհամար.
Եվ Քաղաքին վըրա ու՞ր ես դուն է Է՜րոս.
75 Խա՞յթն էր ոսկի փըքինիգ
Որ շաղաշույտ այդ ժողովուրդը կըտղեց...
Ո՛չ, ո՛չ, է՜րոս. տատրակի պես տարագիր
Այդ Ոստանեն խույս տըվիր։
Աստվածներու կըղզիին մեջ՝ այժըմ դուն
80 Լուսընկային հետ, քնքշորեն կը հըսկես
Սոխակներու բույնի՜ն վրա։