Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/52

Այս էջը սրբագրված է

Եվ քըրքիջներն ու կըտղուցներն համորեն
Հայլիներուն խորության մեջ կը մեռնին։

25 Կաշխատին հոն միայն երկու գերիներ,
Մին՝ աղախին, մյուսը՝ ծառա մանճոռնի,
Որ կը խըմե մերթ ավելցուկ գինիներն
Ու կհամբուրե ընկերուհին, գողունի...