Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/53

Այս էջը սրբագրված է

20. ՄԵՌԱԾ ԱՍՏՎԱԾՆԵՐՈԻՆ


Արյունափառ Խաչին տակ,
Որուն թևերը տըրտմություն կը ծորեն
Աշխարհիս վրա բովանդակ,
Ես պարտըված, Արվեստիս դառըն սըրտեն
5 Կողբամ ձեր մահն, ո՜վ հեթանոս Աստվածներ։
Մեռա՜վ Խորհուրդն, և Բնությունն է արյունե՜ր
Օրենքներու կարկինին սուր սըլաքով։
Ձանձրո՜ւյթը մնար, պըճնըված փուշ պըսակով։
Մարդն է ինկած գարշապարին տակ հըսկա
10 Խուլ Աստուծո մը հրեա։

Դիո՜ս, մեռար։ Մեռար դուն,
Ո՜վ Ապողոն, որուն կառքեն քառաձի
Կու գար խըրխինջն Արևուն։
Կայծակն անտեր՝ աստղերուն մեջ կը հածի
15 Կույր օձի պես։ Սիրամարգներ չեն քաշեր
Հերայի սայլն՝ որ ուներ լույս սարիքներ.
Ոչ ալ կհոսին, իբրե սերմեր դիցական,
Զևսի անձրևն ոսկի, արյունն Ուրանյան։
Չե՜ն արծարծեր ոտնաթևերն Հերմեսին
20 Աստղերը որբ երկինքին։

Անտառին մեջ, Անահի՜տ,
Ալ չեմ լըսեր շանդ հաչյուններն՝ ետևեն
Նախընտրած գեր երեիդ․
Կապարճդ հողին տակ կը փըտի. լիճերեն
25 Ջուրն իր խըմել կերթա եղնիկը անվախ։
Չի՜ պըսակվիր Պանը շոճով․ ամեն ցախ