Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/54

Այս էջը սրբագրված է

Անոր շունչով նորեն առույգ չի՛ ծաղկիր։
Դափ չե՛ք զարներ, Այծեմարդե՛ր բարեկիր,
Լոկ կը տեսնեմ Ավանդությունն՝ որ կու լա
30 Նըստած կոճղի մը վըրա։

Հավերմհարսեր, մեռաք դուք.
Կը խածատեն փըրփրուե գետերը՝ ցավեն,
Իրենց ափերն հեղհեղուկ։
Նայուհինե՛ր, եղեգներուն ընդմեջեն
35 Ա՞լ չեք երգեր՝ երբոր ցաթե լուսընկան.
Կանանչ լոռերն այժըմ կ՝ըլլան ձեզ պատան։
Լուսազմայլիկ աղբյուրին մեջ շեմ տեսներ
Բիբերուդ կայծն, անբա՞խտ Նարգիս։ Տատրակներ
Երբ գուռին մեջ կու գան լըվալ կըտուցնին՝
40 Դոդոշներեն կը խըրտչին։

Քեզմե, ո՞վ վեհ Պոսիդոն,
Ծովն է թափուր։ Անտառներեն բուստերու
Չի՛ խոյանար բարձրահոն
Քառանըժույգը՞դ փըրփրագեղ. ոչ ալ քու
45 Երեքարձենըդ կառխըթե դըղըրդմամբ
Նըվիրական դելփինին նուսն ապըսաամբ։
Մեռա՞վ Սիրենը ժայռին տակ Սիկիլյան,
Կանցնի նա վազն անկե առա՞նց դյութության։
Չըլլար փրփուրն՝ Աստղիկ, ոչ ալ կոնքը՝ կուր․
50 Ծո՛վն, Աստվածնե՞ր, ծո՞վն Է տխուր։

Տանս ակութեն, Թերափնե՞ր,
Ու՞ր հեռացաք, ո՞ր ջերմեռանդ սըրբուհին
Ձեզ իր խաշովն է փըշրեր,
Ձեր մեջ պապերս պապե՞րն իրենց դրոշեցին՝
55 Ընծայելով ամեն օր աղ ու նեկտար
Չըկաս, Էրո՞ս. պիտի քույրս իմ սիրահար
Որո՞ւ ձոնե դահամունքներն իր ուխտին․
Չըկա և՛ դուռը պահպանող Շան անդրին...
Միայն սնարես կախվեր է Խաչ մհաղթական՝