Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/55

Այս էջը սրբագրված է

60 Ուր կա լոկ փառքը Մահվան:

Եվ այժըմ այդ Խաչին տակ,
Որուն թևերը տըրտմություն կը ծորեն
Աշխարհիս վրա բովանդակ,
Ես պարտըված, Արվեստիս դառըն սըրտեն
65 Կողբամ ձեր մահն, ո՛վ հեթանոս Աստվածներ։
Տեսե՜ք, բոլոր մեր անտառներն ու ծովեր,
Աղբերակներն ու երդիքները խաղաղ
Ամայացա՜ն ու տաղտկացա՜ն։ Այժմ, ավա՛ղ,
Մարդն է ինկած գարշապարին — տակ Հըսկա
70 Խուլ Աստուծո մը հրես։