Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/56

Այս էջը սրբագրված է

21. ԲԵԳԱՍ


Ընկեր Մուրատին և իր ձիուն կայծակնավագ

Բե՞դաս, հրեղեն ձիս,
Երկնամուխ լեռն արևուն մեջ կը շողա
Զերդ շափյուղա.
Իր կատարին աստղապսակ՝ պիտի զիս
5 Տանիս։
Զետեղեցի քամակիդ ավասիկ թամբըդ ծեփված
Ադամանդով,
Եվ դըրի սանձըդ հյուսված
Շանթով.
10 Եվ նուսիդ վրա զերդ մըրրիկ
Ես նետվեցա ավասիկ։
Դե՛հ, թող մտրակըս՝ հավետ լույսերու մեջ թաթաղուն
Կողերուդ շուրջը սուլե օձի նըման գալարուն.
Եվ դուն
15 Անդունդներուն վըրայեն և վըրայեն ձյուներուն
Տար զիս
Արևո՜ւն։

Ահա դափրեց բարձունքն ի վեր բարձրավիզ,
Ռունգերն հըզոր բացվեըան
20 Լեռնեն իջնող պաղ քամիին հանդիման.
Եվ բաշերն իր լուսալիր
Եկան մինչև թևերուս մեջ փըրփըրիլ։
Գլուխն ընդվիզ
Ա՞յնքան հըպարտ կը բըռներ՝