Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/57

Այս էջը սրբագրված է

25 Որ կը հըպեր
Կըզակիս։
Ու ան վարդե՞ր, վարդե՞ր, վարդե՞ր քառատրոփ...
Լեռը թընդաց,
Կը ցայտեին սըմբակներեն ոսկեմած
30 Աստղեր բորբ․
Փապարներուն մեջ ամփոփ
Հըղի օձեր ձագերն իրենց վիժեցին,
Հայր իմ ձին
Լոկ կը լըսեր պինչերուն մեջ մըռընչող
35 Համին։
Օ՞, երրուծն հույր՝ մըկանունքով բըլրավետ՝
Ուր արյունն իր զըսպըված հըրաբուխի պես հավետ
Կեռար։
Կընդհարեր միշտ սեպերուն դեմ մրըրկաբար
40 Ու վերքերով կը պանծար։
Օ՜ պոչը իր լուսացընցուղ, աղեղնաձև.
Որ դավակեն կը հոսեր
Զերդ արև։
Օ՜, գլուխն իր պերճասոսորդ, մեծղի բիբերն՝ ուր կայրեր
45 Կարծես անհունն արփախայտ.
Եվ սըմբակներն ոսկեկուռ որոնց ներքև իբրև պայտ
Լուսընկաներ գամեցի,
Ժայռերուն վրա Իտեալի մը պողպատ
Կերգեին երգն առնացի՝
50 Զոր խըմելու համար ես սիրտըս բացի
Զերդ ծովու
Խեցի։
Ու բարձրացա՞վ, բարձրացա՜վ
Վայրենարշավ.
55 Միշտ նորահայտ միջոցներ անակնկալ բացերու
Նայվածքն հազիվ ընդգրկած՝ արշավն ընդհուպ կը սպառեր
Լեռնալանջին վըրա հըսկա նոճիներ
Եվ գիհիներ խընկարկու՝