Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/58

Այս էջը սրբագրված է

Որոնց մեջեն ան կանցնի նմա՜ն կայծակին։
60 Իզո՜ւր մազերս հողմավար կատարներուն շոճիին
Կը կառլին,
Ի զո՜ւր ծաղկած վարդենին բռնել կուզե քղանցք ես
Հարսիս պես.
Անոնց մեջեն ես կը վարգեմ սըրընթաց.
65 Ուսերս ամբողջ, ասպանդակներս ոսկեմած
Ծաղիկներ հիր կողողեն..․
Ես կը վարգեմ թամբին վըրա լուսեղեն
Տերդ թառած
Շահեն։
70 Ահա պարեխը կու գա թումբ կանգնելու արշավիս,
Բայց իմ ձիս
Փայլակնաթափ դռույթին տակ կը քանդե զայն քար առ քար
Կը հեղու
Լեռն ի վար։
75 Ո՜ւր որ դոփե սմբակն՝ հոն կը բանա վիհ ծուխերու,
Ո՜ւր որ բաղխե լանջը գոռ՝ կը թոթափե փըշըրված
Կայծ։
Կը բարձրանա ամպին վրա իր կուտակած փոշիին․
Աստեղաբիբ կը լողա լուսալիքին մեջ բաշին.
80 Կը վըրնջե ցընծագին՝
Ռունգերը բաց
Անհունի՜ն։
Վա՜րը, այն տեղ, երանավետ այգիեն
Ցանկապատին վրա ծըռած ողկույզներու բիբեր մեծ
85 Ի զո՜ւր, ի զո՛ւր կը կանչեն
Զիս իրենց.
Եվ ծառեն վար նուռ մը ճեղքված՝ բերնի պես
Կ՛աղաղակե ետևես։
Եվ կիներ, վա՛րն, հովիտներու աղբյուրեն
90 Իզո՜ւր ինծի կ՝երկարեն
Լույս սափորներ՝ ուր կըթեր են հեշտությունն