Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/59

Այս էջը սրբագրված է

Իրենց մարմնույն
Եվ համբույրի մանձկությունով՝ համորեն
Գինին իրենք ծոցերուն։
95 Փոխան իրենք օրորին՝ երիվարիս ցունցը խեռ
Սիրեցի,
Փոխան իրենք գըգվանքին՝ հոգիիս վրա լիզումներ
Բոցի։
Շուրջըս ի զուր ջըրվեժներ կը մոլեգներե ու կերգեն՝
100 Կաթի նման փրրփրագեղ,
Հետո մեղմիկ կը սահին զմրուխտ մարգին ընդմեջեն
Օձի պես.
Իրենց ջուրեն՝ ես ավելի կը սիրեմ
Գաղջ փըրփուրներն երիվարիս երախին՝
105 Զոր խըլած բուռըն քամին
Կը լըվա
Անոնցմով բոց աչքերս իմ, կամ արևուն երկնաճեմ
Աչքն հըսկա։

Վե՜ր, դեպի բարձո՛ւնքը, Բեգաս...
110 Սըռանակուռ լույս պայտերդ ահավասիկ կը թաղես
Պորտերուն մեջ ոպնիազ
Վիշապներուն.
Եվ դուն
Ջախջախելով հրեշներուն
115 Կուռ պատյանին մեղեսիկներն հըրակեզ
Կը ծառանա՜ս, կը ծառանա՜ս մոլեգին
Սատարն ի վեր հաղթական
Լերան։
Նընջող գաղան մավասիկ խըրխրնջյունեդ արթնցա
120 Նետվեցավ ծոցը վիհին
Զարհուրած։
Եվ անգըղներ ժայռերու կատարներեն կը թափին
Ձորերուն խորը մըթին։
Ահա փախչող վարազահավ մ՛իր մաքսիդ
125 Խըլուրդ բզըքտող կըտուցեն,