Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/60

Այս էջը սրբագրված է

Վերեն,
Շիթ մը արյուն կայլակեց իմ գըլխարկիս
Արծվային
Փետուրին...
130 Ա՜լ քեզ համար ամայի՜ են գագաթներն ահարկու.
Ո՜չ ջըրվեժի մըռունչ կա, ոչ հըրավեր կիներու.
Մեզ չի՛ հասնիր կալին մեջ պոռոչող ձայնն երինջին.
Կարծես արդեն մեր գլուխները աստղերու կամարին
Կը դըպչին,

135 Վե՜ր, վե՜ր, Բե՜գաս...
Բայց, հեռուն, ի՞նչ սպիտակ տարածություն լուսափատ
Ճառագայթեց աչքերուդ մեջ ամեհի.
Ցուրտ սլաքներով դըժպըհի
Լուսնակին պես կ՝արյունին ահա բիբերրս փարփառ.
140 Օ՜, Բե՜գաս,
Կատարներուն ձյունն է այս.
Զըմեռներու մեջ բյուրավոր՝ բյուր աստղեր
Իրենց ծոցեն սառնաշիթ
Հո՜ն են, հո՜ն են տեղացեր
145 Զյունն այս վճիտ։
Բեգաս,
Այդ ծովուն մեջ բյուրեղե
Նետվե՝
Դըլբնի լանջքով հորդե ուղիդ երկնահաս։
150 Լողա՜, լողա՜...
Անապատի ավագին մըրրիկներուն փոխարեն՝
Փորիդ ներքև կը փըրփրին
Մըրրիկնե՜րն արդ լուսեղեն
Զյունին։
155 Նա՜վը եղիր կենդանի՝
Որ զիս առած կը տանի
Աստեղազարդ նավահանգիստն հեռակա
Երկնի։
Լողա՜, Բե՜գաս, լողա՜...