Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/61

Այս էջը սրբագրված է

160 Մեր Երազին ճեղքն՝ ակոսը հըսկա։
Բացած փոսերը պայտերուդ լուսագին,
Հետքիդ վըրա, շուշանի պես թող ծաղկին։
Ի՛նչ փույթ թե ձյունն իր տակ ծածկած է հավետ
Նենգություններն անդունդին,
165 Եվ մենք կըրնանք ըլլալ հանկարծ գահավեժ.
Միշտ Աստղերո՜վ թաթախված պիտի իջնենք խորն ալքին
Զերդ ջըրվեժ։
Բե՛գաս, Բե՛գաս, կաղնիացո՜ւր վիզըդ վես․
Ահավասիկ ձյունահյուս մ՝աստվածաբնակ գագաթեն
170 Մըրըրկելով ճամբուն վրա փրփրուն փոշի մհամորեն
Կու գա մեզ։
Ո՛հ, ի՜նչ պայքար, Բե՛գաս.
Անոր վըրա պերճասոսորդ կը խոյաս.
Առջի ոտքերդ լուսադըրոշմ պայտերով
175 Աշխույժով
Արդեն ահա փըխրուն ծոցին մեջ անոր
Կը մըխրրճին ահավոր...
Ո՜վ Զիս—Աստված,
Այն հյուսն արդեն պորտիդ ներքև է լայնշի
180 Եղած
Փոշի՛։
Լողա՛, Բեգաս, լողա՛․..
Զգեցեր ենք պատմուճանն կույս տարրին փողփողուն,
Բուքը կհալի լանջքիդ տակ, ռունգերուդ մեջ բաբախուն։
185 Դե՛հ, խոյանք մալ, ոստում մալ,
Զի բարձունքները շողալ
Կը սկըսին,
Հորիզոնները ծավալ
Կը բացվին։
190 Դե՛հ, խոյանք մ՝ալ, ոստում մ՛ալ.
Նըպատակի կատարին ադամանդները անհալ
Շողացին.
Եվ իմ ձին