Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/62

Այս էջը սրբագրված է

Փայլակելով Գաղափարն աչքերուն մեջ ռոշնական՝
195 Կոթողվեցավ-պինչերը թա՜ց արևուն —
Լերան
Գըլխո՜ւն։

Օ՜, Բե՜գաս,
Կողերուդ մեջ գալարվող լիաթոք հևքըդ ահա
200 Ռունգերեդ դուրս՝ ողողեց հորիզոններն հեռակա։
O՜, Բե՞գաս,
Ահա Կապույտը վրճիտ՝ շողակնաշող ալիքով՝
Զերդ ծով.
Ահա Արևն հըրամազ
205 Լոկ ի՜մ վրաս...
Տիրապետման մեջ լույսին կանգուն՝ թագն ենք աշխարհին,
Երկինքը թագը մերին.
Եվ մեր ներքև Երկիրն է՝ բուռ մը ցեխի հանգունակ,
Ամպերն են մեր ոտքին տակ՝
210 Որոնք ծույլ ծույլ կը սողան կայծակներով բեռնաբարձ․
Կը տեսնե՞ս վարը, հանկա՜րծ
Թուխ ամպրոպի մը խորին փայլակ մը աչքն ամեհի
Կը բանա,
Հետո դարձյալ խուլ որոտ մարձակելով՝ կը թաղվի
215 Երկրիս ցեխին մեջ հըսկա։
Կը տարածվի քու խրխինջդ անհունին մեջ ալեկոծ,
Եվ աստղերուն ժայռակույտերն ոսկեզօծ
Շունշեդ ահա կարծարծվին
Իբրև բոց։

220 Բեգաս, ահա՞ վար կիջնեմ թամբիդ վրայեն վերստին։
Բաշերուդ հետ կը հանձնեմ անտառներն իմ մազերուն
Հովերո՞ւն.
Եվ կը թողում որ Մրրիկն իր պատմուճանը ծըփուն
Հագցընե հաղթ մարմինիս,
225 Եվ լոգցընե Արեգակն իր շողերով ոսկեզօծ
Աստվածացած միսըս բոց