Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/63

Այս էջը սրբագրված է

Եվ հոգիս։
Տե՜ս, աշխարհիս զառամած քամակին վրա կոթողուն՝
Իր հերկերուն մեջ թափուր՝
230 Սիրտս, ուր հանճարըս կապրի, կը սերմանեմ լիաբուռ
Ի՜նչ որ Արևն ինձ կու տա՝ զայն կու տա միտքս Մարդուն.
Տե՜ս, աստղերու ժըպիտներ և հուր վարդեր անթառամ
Կր տեղամ
Որդիներուն մեջ կավի․
235 Կը տարածեմ Երկրիս վրա արշալույսի ծիրանին.
Մինչդեռ դյուրավ կըրնայի
Տարածել շուքն հասակիս՝ Երկրագունդին վրա փանաք
Ու խավարե՜լ զայն համակ։
Բեդա՜ս, Բեգա՞ս, այժըմ երբ ե՛ս կը պարզեմ
240 Առագաստները Մըտքիս լույսին վըրա ծովացած
Եվ քընարիս լարերով՝ քու բաշերովըդ Հյուսված՝
Կերգեմ
Արեգդեմ
Ազատությունը Մարդուն, և գերությունն Աստուծո,
245 Բեդա՜սդ իմ հաճո,
Դուն իմ քովվիկըս կանգուն
Բաշերդ ու պոչդ հանձնելով ցըրտասարսուռ քամիին՝
Վիզըդ ծըռե սիրասուն,
Ծըռե՜, և քու առջի ոտքովըդ նըրբին
250 Փորե՜ ընդթափ կույս ձյունը կույս բարձունքին.
Փորե՜, Բե՜գաս, փորե՜, մինչև որ գըտնես
Լուսածաղիկ էտըլվայսները անտես,
Եվ ճարակիս — նոթի Մըտքիս հետ միասին —
էտըլվայսներն Երազին։
255 Հոս, ձյուներուն ու լույսին
Մեջ թաթախված՝ խաղաղորեն կը ծաղկին
Էտըլվայսներն Երազին։