Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/64

Այս էջը սրբագրված է

ՀԱՐՃԸ

Փա՜ռք սարբինային. Ներոն կ’արբենա:


22. ՀԱՐՃԸ

...զի յոյժ գեղեցին էր, և երգէր, և ձեռաւմբ։
ՄՈՎՍ. ԽՈՐԱՆԱՅԻ, ԳԻՐՔ Գ

Ա

Գարնանամուտ երեկո մ՛իր պալատին մեջ մարմար,
Բակուր, Սյունյաց Նահապետ, շքեղ հանդես մը կու տար.
Երբ Ուղևոր մը հանկարծ մըրըրկարշավ կը հասնի
Լուսընկափայլ ճամբայեն՝ մեծ դըրան քով արքենի։
5 Ձին կը հևա, ու բերնին փըրփուրն՝ հողմեն միշտ խլված՝
Կը թըրջե թամբն համորեն, ասպանդակներն ոսկեմած։
Հեռուներեն ան կու գա, զայս կը մատնե թե՜ փոշին,
Որ դիզվեր Է խավերան մեջ թիկնոցին թավիշին,
Թե՛ նըժույգին վըրընջյունն աստեղացունց մաքրությամբ՝
10 Որ կը խընդրե ախոռին գոլուտ հանգիստը անթամբ։
Բակուր այդ հյուրն իր անձեն և անունեն կը ճանչնա.
Բագրատունին Տըրդատն Է, հըզոր իշխան, ու փեսա
Տիրան հայոց արքային, որ կը փախչի Մարաստան․
Կը փախչի ան՝ զի կինն իր, Տիրանի դուստրն աննըման,
15 Գանակոծեր էր խըստիվ, պալատեն դուրս արտաքսեր,
Խուզելով, իբր անարգանք, անոր խարտյաշ գանգուրներ։
— «Տրդա'տ, — կըսե Նահապետն. — այս գիշեր քուկդ է իմ տուն․
Մարաց աշխարհն հեռու է, և դու անշուշտ պարտասուն․
Մըտի՛ր սըրահը տոնին, թող իրարու դեմ փըշրին
20 Մեր բաժակներն, ու մեր սերը մըկըրտե թող գինին»։
Եվ կոչունքի կը բազմի Բագրատունին վտարանդի