Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/67

Այս էջը սրբագրված է

— «Ձեր Թագավոր աներոջ, — կըսե Բակուր, — սուրբ կյանքին
Ըմպենք, որ մեզ կը պահե խաղաղության մեջ հեշտինս։
— «Թագավորին, որ կհանգչի, — աղաղակեց ճորտ մհանկարծ, —
90 Ձյուներուն մեջ Մասիսի»։ Այս հայտնությունն հեղակարծ
Ներկաները ապշեցուր։ — «Մեռա՞վ Արքան մեր հայոց...»։
— «Արդ իր դիակը կիշխե հավերժանիստ սառին ծոց։
Գուժկան մերեկագռավի երագությամբ հոս հասավ,
Պատմեց թե ի՜նչպես Տիրան խեղդըված է բըքազրավ։
95 Կըսեն թե թագը միայն ձյուներեն դուրս է մնացած,
Որուն վըրա կը շողա դեռ հայ արևը Մասյաց»։
Շըրջան ըրավ սև լուրն այս պալատին մեջ բովանդակ
Գինեփըրփուր բաժակն մավելի եվըս արագ,
Որ միմիայն արբեցուց բերկրանքներով անպատում
100 Տըրդատի սիրտն՝ որ մինչև արքային մահն էր տըրտում։
— «Խըմե՜նք,— ըսավ, — ու տոնենք Արշակունի գահերուն
Թավալումներն անդունդի և մեղկանքի մեջ փըցուն»։
Եվ հազիվ հազ շըրթներուն դըրտվ գավաթն հրահոս ան՝
Վերնատան մեջ աչքերն իր զույգ մաչքերու դիպեցան։
105 Կին մը իրեն կը նայեր, կը զգար սըրտին մեջ շըմոր.
Իր կազմին վրա կհիանար, առնագեղ, խրոխտ և հըզոր,
Հըզոր՝ վիզովն առյուծի և բիբերով աստղահեռ՝
Որոնց բոցեն այրելու համար անգամ միսկ բավ էր
Որ անոնց մեջ հանդըգներ առնաբաղձ կին մը. նայիլ։
110 Հըզոր՝ մարտիկ գըլուխով, լայնշի լանջքով անարգիլ
Որ ճոշանին մեջ կուռեր կոհակի պես փըրփրագեղ՝
Հըզոր՝ թիկնով մեծադիր, բազուկներով առնագեղ
Որոնց միջև կը սիրեն կիներն իբր օ՛ձ գեղածալ
Բյուր ձևերով գալարվիլ ու ծըվարիլ ու տաքնալ։
115 Վերնատան կինը սարսռաց։ Տըրդատ մեկ ձեռքը հենած